Մենք շարունակում ենք ուսումնասիրել, ուշադրության կենտրոնում պահել Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված հարցերը և նախատեսում ենք այսօր կամ վաղը կրկին այցելել նրան:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` անդրադառնալով հարցին՝ արդյոք հետևում են կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի առողջության հետ կապված հարցերին, քանի որ նրա փաստաբանները ահազանգում են, որ Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում:
«Այցի հիման վրա հանդես կգանք հայտարարությամբ: ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Մանվել Գրիգորյանին, փաստաբանները մեզ դիմումներ են հասցեագրում, մենք կապի մեջ ենք արդարադատության նախարարության հետ»,-շեշտեց նա:
Արման Թաթոյանը հիշեցրեց, որ ՄԻՊ առաջարկով Մանվել Գրիգորյանը ենթարկվել է բժշկական հետազոտությունների:
«Մեր աշխատակազմից բժիշկները ևս հետևում են առողջության հետ կապված հարցերին: Մի քանի ուղղվածությամբ առաջարկ ներկայացրել ենք` պահման պայմանների հետ կապված, մի քանի առաջարկ էլ մշակում ենք առողջության հետ կապված: Մանրամասն այս պահին չեմ կարող հրապարկել, որովհետև բժշկական գաղտնիքի հետ կապված հարցեր կան»,- նկատեց նա:
Արման Թաթոյանն ասաց, որ իրենց համար կարևոր չէ անձը ինչի հանցանքի մեջ է մեղադրվում, նրա իրավունքների հետ կապաված հարցերը պահում են ուշադրության կենտրոնում:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանի առողջության հետ կապված փորձաքննության արդյունքերը հրապարկվել էին սեպտեմբերի վերջին, փաստաբանները հայտնել էին 16 հիվանդություն, մասնավորապես՝ ողնաշարի, երիկամների հետ կապված, սակայն հիմնական հիվանդությունները քաղցկեղն է և շաքարային դիաբետը։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Մանվել Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
tert.am
18:09
17:46
17:33
17:29
17:21
17:00
16:46
16:15
15:56
15:44
15:18
15:02
14:55
14:44
14:43
14:35
14:33
14:30
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02