ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու համար ԱՁ բացելու մասին տեղեկատվությունը կատարյալ աբսուրդ է, նման բան չկա և պարզապես չի կարող լինել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Ժամանակ» օրաթերթի հրապարակմանը, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների համար տասնյակ և նույնիսկ հարյուրավոր ԱՁ-ներ է գրանցում, նախընտրական շրջանում այդ ՍՊԸ-ները աշխատանքի կընդունեն կուսակցության համակիրներին, որոնք ԲՀԿ-ի օգտին քվեարկելու դիմաց աշխատավարձ կստանան:
«Արդեն տպավորություն է, որ մամուլն անընդհատ ինչ-որ ապատեղեկատվություն է հրապարակում, և մենք, մեր գործերը թողած, մեր օրակարգը թողած, պիտի անընդհատ զբաղված լինենք այս կամ այն լրատվամիջոցի ապատեղեկատվությունը հերքելով: Ո´չ, չկա նման բան և չի կարող լինել: Որևէ կերպ ԲՀԿ-ն չի շահագրգռելու ընտրողին: Մենք օրակարգ ունենք, ներկայացնելու ենք մեր նախաընտրական ծրագիրը: Մենք ասելու ենք, գալիս ենք այս քաղաքական,տնտեսական ծրագրերով, որոշողը դուք եք լինելու, որքան վստահության քվե կտաք մեզ, այդքանի համար էլ շնորհակալ կլինեք և կաշխատենք մեր վստահության քվեի սահմաններում: Չի կարելի ինչ-որ բան հորինել, այն ներկայացնել որպես 100 տոկոսանոց ճշմարտություն և «Կիկոսի մահի» ժանրով փորձել դրա հետևանքների վերաբերյալ վերլուծություններ անել և պարզաբանումներ պահանջել»,-շեշտեց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ իրեն բավականին զվարճացրել է այդ տեղեկատվությունը:
Անդրադառնալով հարցին, թե կարող է վստահեցնել, որ առհասարակ ԱՁ-ներ այս ժամանակահատվածում չեն բացում, պատգամավորը, որն արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրվում է Սյունիքի մարզից, ասաց.
«Ես առհասարակ բիզնեսից այնքան հեռու եմ, որքան ինչ-որ մեկը Մարսից, բայց, վստահ եմ, որ որևէ անօրինական նպատակով, որը ենթադրյալ գործողություն է, որ կարող է կապ ունենալ ընտրությունների հետ, չկա և չի կարող լինել»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ չի կարծում, թե տեղեկատվությունը կրկին սև-սպիտակի տրամադրություն ստեղծելու համար է տարածվել, ըստ նրա՝ պարզապես փորձ է արվում ստվերելու ԲՀԿ-ին, ինչը չի ստացվի:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55