ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը Իտալիայի Հանրապետության մայրաքաղաք Հռոմում նոյեմբերի 12-ին մասնակցել է «Հակակոռուպցիոն ռազմավարությունների զարգացումը թվային ժամանակաշրջանում. վերջին միտումներն ու ԵԱՀԿ շրջանակում լավագույն փորձը» համաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության և հետ կապերի վարչությունից:
Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը՝ Հայաստանի պատվիրակությանը համաժողովին հրավիրելու համար և Իտալիայի Հանրապետությանը՝ ջերմ հյուրընկալության համար:
Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին և նշել, որ հայ ժողովուրդը թավշյա, խաղաղ, առանց բռնության հեղափոխության միջոցով իրացրեց իշխանության իր ուղղակի իրավունքն ու ավելի լավ երկիր ունենալու իր երազանքը:
Խոսելով Հայաստանում հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող աշխատանքներից՝ Արտակ Զեյնալյանը նշել է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը հասել է նոր մակարդակի, դարձել է ավելի նպատակային և արդյունավետ:
Այդ համատեքստում նա ընդգծել է, որ հակակոռուպցիոն ոլորտում առաջընթացը հիմնականում պայմանավորված է միջազգային չափորոշիչներին համապատասխան օրենսդրության ընդունմամբ և դրա արդյունավետ կիրառմամբ: Մասնավորապես, նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է ապօրինի հարստացման քրեականացմանը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ազդարարման համակարգի ստեղծմանը, հայտարարագրման ինստիտուտի բարեփոխմանը, գնումների ոլորտում իրական սեփականատերերի ինստիտուտի ու էլեկտրոնային ժողովրդավարության գործիքների շարունակական ներդրմանը:
Վերջինի առումով Արտակ Զեյնալյանն առանձնացրել է Արդարադատության նախարարության ստեղծած www.e-draft.am իրավական ակտերի նախագծի միասնական կայքը, www.e-hotline.am թեժ գծի կայքը, www.e-request.am էլեկտրոնային հետազոտությունների միասնական պլատֆորմը, www.e-license.am լիցենզիայի միասնական էլեկտրոնային ռեեստրը և այլն:
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանը կենտրոնացած է ոչ միայն իրավական և ռազմավարական գործողությունների մշակման, այլև ինստիտուցիոնալ և հարկադրանքի միջոցների համակարգերի կիրառման վրա: Այս առումով, Արտակ Զեյնալյանը նշել է, որ նախորդ երեք ամիսների ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների և կոռուպցիոն սխեմաների բացահայտման մակարդակը զգալիորեն աճել է:
Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև ներկայում մշակվող 2019-2022թթ. Հակակոռուպցիոն նոր ռազմավարությանը և նշել, որ այդ Ռազմավարության կանխարգելիչ մասը վերաբերելու է նորարարական մեթոդներով կոռուպցիայի դեմ պայքարին:
Ելույթի ավարտին Արտակ Զեյնալյանը վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունն ու անհանդուրժողականությունը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում և նշել, որ ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը կօգնի Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացի գնահատման, թույլ կողմերի բացահայտման և ոլորտում հետագա գործողությունների ծրագրման համար:
10:25
10:06
09:44
09:18
09:02
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47