ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում:
Այս մասին նա տեղեկացրեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ նշելով, որ որևէ սկզբունքային հարց չկա, թե որ ընտրատարածքում պետք է առաջադրվեն ինքը, Արարատ Միրզոյանը, նախարարների պաշտոնակատարներից Արայիկ Հարությունյանը և այլն:
Տիգրան Ավինյանը նշեց, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակը լինելու է բազմազան, դրանում ներառված են լինելու տարբեր հասարակական և քաղաքական գործիչներ, մասնագետներ տարբեր ոլորտներից: «Եվ ես համոզված եմ, որ ԱԺ գալիք ընտրությունների արդյունքում մենք ունենալու ենք բավական ուժեղ և կայացած խորհրդարան»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀՀԿ-ի՝ հիմնական ընդդիմություն լինելու հեռանկարի վերաբերյալ հարցերին՝ Տիգրան Ավինյանն ասաց, որ ՀՀԿ-ն ինչպես տապալել է իշխանական կուսակցություն լինելու իրեն տրված հնարավորությունը, այնպես էլ նույն ձևով կարող է տապալել ընդդիմություն լինելու իրեն հնարավոր տրվելիք մանդատը:
«Եվ ես չեմ տեսնում մրցակցություն ՀՀԿ-ի ու մեր միջև: Երբ անկեղծ չես ինքդ քո հետ, բոլորը դա տեսնում են և չեն ընկալում որևէ հայտարարություն: ՀՀԿ-ն մինչև օրս չի կարողանում գիտակցել այն իրողությունը, որ այլևս իշխանություն չի, և այլևս ժողովրդին է պատկանում այդ իշխանությունը: Եվ ժողովուրդն է ընտրությունների միջոցով որոշելու, թե ով է լինելու հաջորդ ընդդիմությունն ու իշխանությունը»,- ասաց նա:
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01