«Երեկվա շինարարությունը միակ շինարարությունը չէ, որ կոնկրետ քանդման աշխատանքներ են եղել։ Այսպիսի պրոցես տեղի է ունենում ամբողջ քաղաքում, պրոցեսը շարունակական է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հոկտեմբերի 29-ին որոշում է կայացրել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում գտնվող ապօրինի կառույցն ապամոնտաժելու մասին։ Նախօրեին շենքը քանդել են։ Ընկերության տնօրենը Panorama.am-ին ասել էր, որ իրեն այդ որոշման մասին չեն ծանուցել, մինչդեռ պարտավոր էին, իսկ քանդման աշխատանքներն էլ պետք է լիցենզավորված հիմնարկ իրականացներ։ Քանդված շինության սեփականատեր «Անի-97» ՍՊԸ տնօրեն Դավիթ Ահարոնյանը «վերջին կարգի խուլիգանություն, ակնհայտ հաշվեհարդար» ու անօրինական է համարում քաղաքապետարանի արածը, քաղաքապետի այդ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է դատարան։
Հայկ Մարությանն ասաց, որ իրենք քանդման աշխատանքներ են իրականացրել միայն համայնքին պատկանող հողի վրա։
«Ես զգուշացրել էի, որ այսուհետ ապօրինի շինարարություն չի լինելու։ Մարդիկ կարծես թե լուրջ չէին վերաբերում դրան։ Սա շատ լուրջ է, այս գիծը պահելու ենք։ Ես այստեղ եմ մեր համայնքի շահերը պաշտպանելու համար»,- ասաց Երևանի քաղաքապետը։
Նա նշեց, որ իրենք նպաստելու են, միասին աշխատելու են, որպեսզի շինարարությունն ավելանա, բայց խոսքը օրինական շինարարության մասին է, իսկ այն շինությունները, որոնք արդեն կառուցված են և դիմելու են օրինականացման, մեկ առ մեկ դիտարկվելու են բոլոր շինությունները, որոշումը կայացվելու է մեկ առ մեկ։
Խոսելով փողոցային առևտրով զբաղվողների հարցի մասին, Հ. Մարությանն ասաց. «Ինքնին այս արտահայտությունում՝ ապօրինի առևտուր, կան բոլոր հարցերի պատասխաններ։ Տեղի է ունենում ապօրինի, բայց հասկանալով մեր բանկիչների սոցիալական վիճակը, մենք այս պահին քննարկումների և աշխատանքների փուլում ենք իրենց հետ»։
Պատասխանելով հարցին, թե Երևանի քաղաքապետարանում իրենց պաշտոններում մնացել են մարդիկ, որոնց անունները հանրությունը կապում է որոշակի երևույթների, կոռուպցիայի հետ, նրանք շարունակելո՞ւ են մնալ, քաղաքապետն ասաց. «Փոփոխությունները լինելու են փուլերով։ Շատ մեծ տնտեսություն է, եթե մեկ օրում բոլորին փոխես, այստեղ լուրջ խնդիր կունենանք։ Այն մարդիկ, ովքեր մնացել են իրենց տեղում, չի նշանակում, որ չեն փոփոխվելու»։
Հարցին, թե Երևանի նախկին փոխքաղաքապետ, այժմ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը մինչև այսօր ի՞նչ խորհուրդներ է տվել ձեզ, որոնք օգտակար են եղել, Հ. Մարությանն ասաց. «Այս մարդն ունի ինստիտուցիոնալ հիշողություն, մեծ գիտելիքներ քաղաքի տնտեսության, առավել ևս կոմունալ մասով։ Ինքն այս գիտելիքներն այսօր ծառայեցնում է ի նպաստ մեր բնակիչների»։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02