Ցուցակներն ամբողջությամբ վաղը կհրապարակվի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
«Ռեյտինգային ցուցակներն են հիմնականում դժվարեցնում ցանկի կազմումը, որովհետև որոշման իրավունքը պատկանում է և նախապատվությունը տրվում է տեղերում մեր մարմիններին, և իրենք են կողմնորոշվելու, թե ում պետք է առաջադրեն։ Կարծում եմ՝ արդեն վաղը ցուցակն ամբողջական կլինի ու լիարժեք կիմանաք», - ասաց Ռուստամյանը։
Նա հերքեց լուրերն այն մասին, որ ցուցակում առաջին տեղի համար պայքար է գնում իր ու Հրանտ Մարգարյանի միջև.
«Երբեք մեր մեջ պայքար չի եղել։ Գիտեք, մեր կուսկացությունը շատ լուրջ ծանր ու թեթև է անում ամեն ինչ, բայց որոշումը կայացվում է համախոհությամբ և ցանկը կլինի համախոհությամբ»։
Նա ընդգծեց՝ քննարկումները կատարվում են այնպես, որպեսզի ցանկը ամբողջ կառույցի համար ընդունելի լինի։
Անդրադառնալով Հանրապետականի այն պնդմանը, որ միակ ընդդիմությունն է լինելու, Ռուստամյանն ասաց, որ ընտրությունների ընթացքում ասել ով է ընդդիմադիր, ով ոչ, ճիշտ չէ, քանի որ ընդդիմությունը կարող է ձևավորևվել միայն իշխանության ձևավորումից հետո:
«Երևի ելնում են նրանից, որ ըստ էության հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժն այսօր ֆավորիտն է և ամենայն հավանականությամբ, կարող է ունենալ մեծամասնություն», - նկատեց Ռուստամյանը։
Նա նաև հավելեց, որ իրենք էլ են դուրս եկել իշխանությունից և այդ տեսանկյունից ընկալվում են որպես ընդդիմություն.
«Մենք չենք պատրաստվում կազմել կոալիցիա մի քաղաքական ուժի հետ, որտեղ մեր ձայնը վճռորոշ չէ, մենք այլևս այդպիսի կոալիցիաների մեջ չենք լինի, որտեղ առանց Դաշնակցության կարող են որոշումներ ընդունել։ Սա անցած մեր ճանապարհի ամենագլխավոր գնահատականն է: Չէր կարելի կոալիցիա կազմել, որտեղ կարող են առանց քեզ որոշումներ կայացնել: Դրա պատճառով մենք չենք կարողացել լիարժեք լուծել մեր առջև դրված խնդիրները, հիմա այդպիսի բան չի կրկնվի»:
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02