«Ակնկալվում է, որ ընթացիկ տարվա արդյունքում Հայաստանի տնտեսական աճը կգերազանցի Կառավարության կողմից կանխատեսված ցուցանիշը»,- այս մասին այսօր ԱԺ-ում ներկայացնելով 2019 թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը ՝ ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։
Նրա խոսքով՝ փաստաթուղթն ընդունվել է ԿԲ խորհրդի գործող կարգին համաձայն. «2019 թվականի պետբյուջեում կառավարությունը նախատեսել է ՀՆԱ-ի իրական աճի 4.9 տոկոս մակարդակ՝ գործունեության հիմնական շեշտը դնելով տնտեսության ստվերային հատվածի կրճատման, սոցիալական արդյունքների բարձրացման վրա»։
Ջավադյանն ասաց, որ ըստ գնահատումների, 2019 թվականի պետյուջեի կատարումը համախառն պահանջարկի վրա կունենա չեզոք ազդեցություն, որի պարագայում 2019-ի տնտեսական աճին նպաստող հիմնական գործները լայնածավալ կառուցվածքային բարեփոխումներն են։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց կրիպտոարժույթների նկատմամբ ԿԲ մոտեցումից։
«Աշխարհի բոլոր Կենտրոնական բանկերին G20, G7 վերջին հանդիպումներից հետո հանձնարարական է տրվել որոշակի օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ, կարգավորել շուկան: Բայց դիրքորոշումը դեռ բացասական է, քանի որ ռիսկերը դեռ մեծ են։ Խոսքը չի գնում մայնինգի մասին, այլ դրանից հետո որոշակի բորսաների ստեղծման մասին է։
Կրիպտոարժույթն ինքն իրենով զարգացող բիզնես է: Մենք պետք է լինենք զգուշավոր, պահպանողական: Երբ օրենքի կարգավորման տարրեր կլինեն, կսկսենք կարգավորել: Եթե հիմա կարգավորենք, կնշանակի աջակցություն: Այսօր մենք զերծ ենք պահում մեր բանկային համակարգը դրանից: Խորհուրդ ենք տալիս ամեն ինչ իրականացնել դրսի հաշիվների միջոցով»,- պատասխանեց Ջավադյանը:
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02