Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը նշանակվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին հայտնում են ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
Լիլիթ Սևակի Արզումանյանը ծնվել է 1957 թվականի մարտի 5-ին Երևանում: Սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը /1973-1978/: 1979-1990թթ. աշխատել է ԵՊՀ հրատարկչությունում 1991-1993թթ.` Հայաստանի Հանրագիտարանում:
1990-1992թթ. աշխատանքին զուգահեռ հեռուստատեսության առաջին ալիքի «Թատերական հյուրասենյակ» հաղորդաշարի հեղինակն էր և վարողը: 2002-2009 թթ. «ԱրմենԱկոբ» հեռուստատեսության «Մեր թատրոնը», ապա «Մշակույթ» հաղորդաշարերի հեղինակն էր և վարողը:
1988թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Արևելքը հայ արձակում» թեմայով և ստացել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2001թ. պաշտպանել է դոկտորական` «Պարույր Սևակի պոեմները» թեմայով և ստացել գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
2001թ.-ից Հայաստանի գրողների միության անդամ է, 2005-ից` Հայաստանի թատերական գործիչների միության անդամ:
Լ. Արզումանյանը հինգ գրքի /գրականագիտություն և արձակ/ և ութ տասնյակ գրականագիտական, հրապարակախոսական և թատերագիտական հոդվածների հեղինակ է:
1993 թվից Լ. Արզումանյանը Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի տեղակալն էր, 2013-2018թթ.` Հանձնաժողովի նախագահը:
13:03
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03