Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան գործուղված ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության գործունեության պաշտոնական մեկնարկի կապակցությամբ այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացվեց առաքելության գործունեությունը առաջիկա 5 շաբաթներին։
ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ուրշուլա Գաչեկը նշեց, որ հիմնական թիմը բաղկացած է 13 դիտորդից՝ ԵԱՀԿ 11 երկրից, որոնց շուտով միանալու են 24 երկարաժամկետ դիտորդներ։ Հիմնական ու երկարաժամկետ դիտորդներին ընտրության օրը կմիանան կարճաժամկետ 250 դիտորդներ՝ հենց ընտրության օրը դիտարկելու համար։
Դիտորդներն այս մոտ 300 հոգանոց դիտորդական թիմը մեծ չեն համարում, նշելով, որ այն ստանդարտ թիմ է՝ ընտրությունները բոլոր կողմերով դիտարկելու համար։ Դիտորդների թվաքանակն էլ որոշվում է ըստ երկրի մեծության։
«Մեր հիմնական նպատակն է այն է, դիտարկել, թե որքանով է ընտրական գործընթացը համապատասխանում միջազգային, այնպես էլ Հայաստանի օրենքներին ու կանոնակարգերին»,-ասաց Ուրշուլա Գաչեկն ու ընդգծեց, որ ընտրությունները միայն քվեն քվեախցիկի մեջ գցելը չէ, այլ շատ-շատ ավելին։
Դիտորդները մշտադիտարկելու են թեկնածուների գրանցումը, քարոզարշավը, ընտրական մարմինների աշխատանքը, ԶԼՄ-ների կողմից ընտրությունների լուսաբանումը։
«Մենք այստեղ ենք ընտրությունները դիտարկելու, այլ ոչ թե քննադատելու համար։ Մենք չունենք որևէ քաղաքական օրակարգ, այստեղ ենք դիտարկելու գործընթացը միայն։ Մենք հետևում ենք միևնույն չափանիշներին, որոնցով անցկացվում են այլ երկրներում դիտորդական առաքելությունները։ Այստեղ ենք Հայաստանի հրավերով, քանի որ առանց հրավերի չի կարող անցկացվել դիտորդական առաքելություն»,-ասաց Ուրշուլա Գաչեկը։
ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությանը Հայաստանում կմիանան նաև ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ), Եվրոպական խորհրդարանի դիտորդական պատվիրակությունները:
Ընտրության հաջորդ օրը ԺՀՄԻԳ-ը կներկայացնի ընտրություների նախնական հանգամանքներն ու եզրակացությունները, իսկ դիտորդական առաքելության վերջնական զեկույցը հրապարակվելու է ընտրական գործընթացի ավարտից մոտ 2 ամիս անց։
18:08
17:47
17:35
17:05
16:46
16:34
16:14
15:47
15:33
15:16
15:02
14:44
14:35
14:23
14:06
13:47
13:35
13:17
13:05
12:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13
09:01
09:56
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:23
09:14
09:02