Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Նասեր Սոբհանիփուրին:
ՔԿ դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ողջունելով հյուրերին ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արման Պողոսյանը կարևորել է ՀՀ Քննչական կոմիտեի և Հայաստանում Իրանի դեսպանության հետ ակտիվ շփումները, որոնք նպաստում են իրավական փոխօգնության ոլորտում ի հայտ եկող աշխատանքային խնդիրների օպերատիվ լուծմանը:
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդգծել է, որ բարձր մակարդակի հանդիպումներն ավելի մեծ հեռանկարներ և հնարավորություններ են ստեղծում երկու հարևան երկրների քաղաքացիների ակտիվ փոխայցելություններով պայմանավորված՝վերջիններիս իրավական պաշտպանության ապահովումն առավել արդյունավետ կազմակերպելու համար:
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Նասեր Սոբհանիփուրին իր հերթին բարձր է գնահատել երկու բարեկամ երկրների քննչական մարմինների միջև իրավական օգնության, ինչպես նաև միջազգային հանցավորության դեմ պայքարում Հայաստանի և Իրանի իրավապահների միջև ձևավորված սերտ համագործակցությունը:
Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր և պայմանավորվել աշխատանքային կարգով շարունակել քննարկումները, ինչը նոր խթան կհանդիսանա երկու երկրների քննչական մարմինների համագործակցությունն առավել սերտացնելու, քրեական գործերով նախաքննության ընթացքում տեղեկատվության փոխանակումն առավել օպերատիվ կազմակերպելու գործում:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15