Նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության նորանշանակ ղեկավար տիկին Քլեր Մեյթրոին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով տիկին Մեյթրոին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել ՀՀ ՊՆ և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության արդյունավետ համագործակցությունը և հույս հայտնել, որ հետագայում համատեղ իրականացվող ծրագրերը ձեռք կբերեն որակակական է՛լ ավելի բարձր մակարդակ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների համագործակցության ընթացիկ հարցերը, օրակարգային միջոցառումները, փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններն ու առաջիկա անելիքները:
Զրուցակիցները քննարկել են նաև ԼՂ հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ինչպես նաև ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համադրմանն առնչվող այլ խնդիրներ:
Դավիթ Տոնոյանը և Քլեր Մեյթրոն անդրադարձել են նաև ս.թ հուլիսի 15-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ճակատագրին, կարևորել կանոնավոր տեսակցությունների և ընտանիքի հետ նամակագրության ապահովման նպատակով Երևանում և Բաքվում ԿԽՄԿ-ի գրասենյակների համակարգված աշխատանքը:
10:25
10:06
09:44
09:18
09:02
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47