ԱԺ-ը քննարկման ներկայացրեց ««Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակն է Միհրան Հակոբյանը, համահեղինակները՝ Գալուստ Սահակյանը և Կարինե Աճեմյանը: Հիմնական զեկուցող Միհրան Հակոբյանը նկատեց, որ հարցը քննարկվել է հանձնաժողովում, և միասնական որոշում են կայացրել, որ նախաձեռնությունը վերաբերի միայն Հայ առաքելական եկեղեցուն:
Պատգամավորը նշեց, որ մինչև երկրորդ ընթերցում շարադրվելու է տեքստը հետևյալ կերպ. «Հավաքն անցկացվելու է հանրապետության նախագահի, ԱԺ-ի, Կառավարության նստավայրերից, դատարաններից կամ ՔԿՀ-ներից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում, եթե չկա Հայ առաքելական եկեղեցու համաձայնությունը»:
Միհրան Հակոբյանը նշեց, թե ինչու են նման առաջարկությամբ հանդես եկել: «Առաջինը՝ որովհետև Հայ առաքելական եկեղեցին հոգևոր մշակութային, ազգային ինքնության պահպանման գործում բացառիկ դերակատարություն ունի»,- ասաց նա:
Բացի դրանից, ըստ նրա, «Հավաքների ազատության մասին» 2011 թ-ի օրենքը ոչ մի կերպ չի կարգավորում այս խնդիրը: Նաև ասաց, որ վերջին շրջանում Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ տեղի են ունեցել ոտնձգություններ, և ժամանակն է այս խնդիրը կարգավորելու:
Իսկ թե ինչ կտա նախագծի ընդունումը, պատգամավորն ասաց, որ օրենքի ուժով կկարգավորվի Հայ առաքելական եկեղեցուն սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում հավաքների անցկացումը, ինչը թույլ կտա հաշվի առնել Հայ առաքելական եկեղեցու կարծիքը իր տարածքներում հավաքների վերաբերյալ:
«Երկրորդը՝ նախագծի ընդունման դեպքում օրենքով կչեզոքացվեն այդ տարածքներում հասարակական կարգը խախտելուն միտված և կրոնական հիմքով անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորման հետ կապված վտանգները»,- ասաց նա:
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02