ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ երեկ՝ նոյեմբերի 14-ին, այցելել է Արարատի մարզ և ծանոթացել Արարատ քաղաքի աղբավայրի բարեկարգման աշխատանքներին:
«Ներկայությունն այդտեղ կարևոր էր, քանի որ չափազանց մեծ նշանակություն ենք տալիս բնապահպանությանը, ցանկանում ենք, որ մենք ու մեր երեխաները շնչենք մաքուր օդ և ունենանք վնասակար նյութերից ազատ շրջակա միջավայր:
Ցավոք սրտի, Հայաստանում բավականին տարածված է թափոնների բաց այրումը աղբավայրերում, որը աղբի վերացման ամենաէժան ու հեշտ եղանակն է, սակայն դրա արդյունքում շրջակա միջավայր են արտանետվում դիօքսիններ ու այլ թունավոր նյութեր:
Շրջակա միջավայրի և բնակչության պաշտպանությունը կայուն օրգանական աղտոտիչների և հատկապես դիօքսինների ազդեցությունից ներկայիս գլոբալ հիմնախնդիրներից մեկն է: Հայաստանում հիմնականում բացակայում են թափոնների վերամշակման գործարաններն ու թափոնների վնասազերծման հնարավորությունները, որոնք նվազագույնի կհասցնեն վնասակար նյութերի արտանետումը մթնոլորտ։
Այս համատեքստում, կառավարությունը խրախուսելու է Հայաստանում նոր տեխնոլոգիաների ներդրումը և միջազգային լավագույն փորձի կիրառումը՝ մարդկային կյանքի որակի առավելագույն բարելավման նպատակով:
Բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից ու Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացված այս պիլոտային ծրագրի արդյունքները տպավորիչ են: Այն ցույց է տալիս, որ կարելի է համեմատաբար ցածր ներդրումների ու մատչելի տեխնոլոգիաների կիրառման դեպքում լավ կառավարել հին աղբավայրերը՝ կտրուկ նվազեցնելով էկոլոգիական հիմնախնդիրները։
Արարատ քաղաքի աղբավայրի այս ծրագիրը հաջողությամբ կարելի է կիրառել այլ աղբավայրերի դեպքում, և այն կարող է լինել թափոնների կառավարման ոլորտում համապարփակ ռազմավարության շղթայում կարևոր օղակներից մեկը»,-գրել է փոխվարչապետի ԺՊ-ն։
10:25
10:06
09:44
09:18
09:02
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47