ARM | RUS |

«Ինչ արդյունավետությամբ Մենուա Հարությունյանը կարող է պայքարել, ես գուցե չեմ կարող. ի դեպ, ինքն այսօր դա ցույց է տալիս, որ պայքարում է»

15.11.18 | 19:14

hraparak.am-ը գրում է.

Երեկ հրապարակվեցին ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակները։

Սպասվածի պես, այն դիտարժան էր, աչքի ընկնող էր նաեւ ՀՀԿ-ի ցուցակը․ երբեմնի փորձառու ՀՀԿ-ականներն իրենց տեղը զիջել են երիտասարդներին, նաեւ նրանց, որոնց նախկինում մերժում էին՝ օրինակ, Մենուա Հարությունյանին։ Ցուցակի առաջին տասնյակում է նաեւ բազմաչարչար Արտաշես Գեղամյանը, փոխարենը ՀՀԿ ԳՄ անդամներից շատերը, այդ թվում՝ Սամվել Նիկոյանը, չեն մասնակցի ընտրապայքարին։ Ինչո՞ւ․ զրուցեցինք Սամվել Նիկոյանի հետ։

-Պարոն Նիկոյան, ՀՀԿ-ում ի՞նչ սկզբունքներով կազմեցին ընտրացուցակը, փորձառու հնաբնակներդ հետ եք քաշվել, փոխարենը տասնյակում են Մենուան Հարությունյան, Արտաշեսը Գեղամյան եւ «օտար» այլ անուններ։

-Գիտեք, յուրաքանչյուր քաղաքական ուժ յուրաքանչյուր ընտրությունից առաջ իր ուժերը մոբիլիզացնում է յուրովի։ Կուսակցությունն ըստ էության գտել է մարդկանց այնպիսի խումբ՝ կուսակցության առաջին, միջին եւ հետին մասում, որոնք այս պահին կուսակցության առաջ դրված խնդիրները կարող են լավագույն ձեւով կատարել։ Բայց միեւնույն ժամանակ ե՛ւ հասարակությունը, ե՛ւ քաղաքական դաշտը, ե՛ւ լրագրողները թող հետեւյալ հետեւությունն անեն․ նշանակություն չունի, որ ես չեմ առաջադրվել, միեւնույն է՝ ավելի մեծ եռանդով, քան որ ես պառլամենտում եմ, պայքարելու եմ այն ամեն ինչի դեմ, ինչ այլանդակություններ որ կատարվում են Հայաստանում։ Պարտադիր չէ, որ ես լինեմ խորհրդարանում, փառք Աստծո, ե՛ւ լրատվության, ե՛ւ քաղաքական դաշտում ես ունեմ որոշակի իմիջ, որը կարող եմ օգտագործել։ Իսկ ՀՀԿ-ն՝ պետք է արձանագրեք, որ այսօր դաշտում միակ ընդդիմադիր ուժն է, մնացածները կա՛մ վախենում են Նիկոլից, կա՛մ քծնում, թեպետ շատերն են հայտարարում իրենց ընդդիմադիր, բայց հետաքրքիր է, որ բոլորը քննադատում են ՀՀԿ-ին, պայքարում ՀՀԿ-ի դեմ, Ապշելու բան է, չէ՞։ Եթե դուք իշխանություն եք կամ ունեք ընտրողների հզոր բանակ, ինչո՞ւ եք շուռ եկել՝ ՀՀԿ-ին քննադատում։

-Ինչո՞ւ․ ունե՞ք հարցի պատասխանը։

-Որովհետեւ նրանցից ոչ մեկն ընդդիմադիր չէ, կա՛մ վախենում են Նիկոլից, կա՛մ քծնում։

-Ասացիք, որ կազմվել է ցուցակ, որտեղ թեկնածուները կարող են այս պահին հաղթահարել կուսակցության առջեւ ծառացած խնդիրները։ Ի՞նչ խնդիրներ են դրանք, եւ ի՞նչ չէիք կարող անել Դուք՝ փորձառու ՀՀԿ-ականդ, որը, ենթադրենք, պարոն Գեղամյանը կանի։

-Պետք է ասեմ, որ ես՝ ինքս եմ չմասնակցելու որոշում կայացրել, քանի որ համոզված եմ, որ այս խորհրդարանը կարճ կյանք է ունենալու՝ 1-2 տարի։ Բանն այն է, որ ժողովուրդը սովորեց, թե ինչպես կարելի է արտահերթ ընտրություններ անցկացնել։

-ՀՀԿ-ն պատրաստվում է մեկ-երկու տարի հետո փողո՞ց դուրս գալ, իշխանափոխությո՞ւն անել։

-Ես չեմ ուզում ասել, թե ինչ է պատրաստվում կամ չի պատրաստվում ՀՀԿ-ն, պարզապես կանխատեսում եմ, որ ապագա պառլամենտը երկար ճակատագիր չի կարող ունենալ։ Պառլամենտը սովորեց, թե ինչպես է հնարավոր հակասահմանադրական ճանապարհով պառլամենտական ընտրություններ անցկացնել, ես այս խորհրդարանը համարում եմ ժամանակավոր ու չեմ առաջադրվում, իսկ հաջորդին կառաջադրվեմ։

-Դուք ինչ-որ ուսումնասիրությո՞ւն եք արել, որ ասում եք՝ պառլամենտի կյանքը երկու տարի է լինելու։

-Դուք շաաատ երկար տարի տվեցիք՝ երկու տարի, ես ասացի՝ 1-2։ Մեր պետության մեջ իշխանությունը բռնազավթելու հակասահմանադրական հիմքը դրվել է, գայթակղությունը մեծ է, եւ մի բացառեք, որ ուրիշներն էլ կգնան այդ ճանապարհով։

-Այնուամենայնիվ, չէի՞ք կարծում, որ տեղի ունեցածից հետո ՀՀԿ-ն այլ ցուցակով պետք է մասնակցեր, մինչդեռ առաջին տասնյակում են հանգրվանել հանրության համակրանքին չարժանացած անձինք։

-Միգուցե այն, ինչ կարող է այսօր անել Մենուա Հարությունյանը, ես չեմ կարող անել, ինչ արդյունավետությամբ ինքը կարող է պայքարել, ես գուցե չեմ կարող։ Ի դեպ, ինքն այսօր դա ցույց է տալիս, որ պայքարում է։

-Հողմաղացների հետ չե՞ք ուզում կռվել, թե՞ հասկացաք ժողովրդի իրական վերաբերմունքը ՀՀԿ-ի նկատմամբ ու չեք ուզում վտանգի տակ դնել ձեր վարկանիշը։

-Ես սկզբում ասացի, որ կապ չունի՝ պառլամենտում ես, թե ոչ, եթե քաղաքական գործիչը ցանկանա ակտիվ պայքար մղել, կանի դա նաեւ դրանից դուրս։

-Վախենում եք վարկաբեկվելո՞ւց։

-Ոչ, պարզապես այսօր եթե ուզում ես ակնհայտ ճշմարտություններ ասել, միեւնույն է՝ չեն ընկալում։ Տեւական ժամանակ է՝ լրագրողներն ինձանից կարծիք են հարցնում, ես էլ պատասխանում եմ, ինչ է, կարծում եք հանրությունը սպասո՞ւմ է իմ կարծիքին, պատրա՞ստ է կարդալ, թե՞ պարզապես կսկսի հայհոյել։ Եվ զգում ես, որ երբ դու մտածված խոսք ես ասում ու հետո տեսնում ես, որ ինչ-որ ամեոբաներ մտնում ու վայրահաչում են, գուցե պե՞տք չէ, որ այսօր քո խոսքը խարջես իրենց վրա, միգուցե պետք է սպասել, մինչեւ նրանք իրենց մաշկի վրա ինչ-որ բա՞ն հասկանան։ Կա մարդկանց մեծ խումբ, որոնք խոսքով, մտքով, վերլուծություններով ոչինչ չեն հասկանում։ Ցուրտը, տաքը, սառը, սովածը, կուշտը պետք է անպայման իրենց մաշկի վրա զգան, որ հասկանան։ Միգուցե պետք է զգան, հասկանան, որ նոր նրանց իմաստ կունենա խոսք ուղղել։

-Բայց, մյուս կողմից, չի՞ ստացվում, որ ձեր կուսակցությունում էլ «ամենաանզգամներն» են կռվի մեկնում, որոնք չեն վախենում «ամեոբաների» հարձակումներից։

-Չէ, ես դա չասեցի, ես այն սերնդի գործիչներից եմ, որն իր խոսքը հազար չափում, նոր է ասում։ Երբեւիցե լսե՞լ եք, որ որեւիցե մեկին ես վիրավորեմ։ Միգուցե այսօրվա հարթակում ես քիչ անելիք ունեմ, եւ մարդիկ են հարթակում, որոնք միգուցե շատ ավելի ակտիվ պետք է լինեն, ինչպիսին դիմացինն է, մարդիկ, որոնք նույն լեզվով կարող են խոսել, որպեսզի դիմացինն էլ հասկանա, իմ լեզուն միգուցե չե՞ն հասկանա։

-ՀՀԿ ցուցակը հիմա մարտունակ է, որքա՞ն եք կանխատեսում կուսակցության համար, երբ ռեյտինգային օլիգարխները երես են թեքել ձեզնից։

-Ախր, երես չեն թեքել, ես միշտ եմ ասել, որ այդ ռեյտինգայիններն իշխանության աջակիցներն են։ Երբ շատերը զարմանում էին, որ այստեղ ռեյտինգայինները քվեարկեցին նոր իշխանության համար, ես ասում էի՝ ինչո՞ւ եք զարմանում, իրենք միշտ, բոլոր ժամանակներում եղել են իշխող կուսակցության օգտին, նորմալ է, մտածում էիք՝ մեր գաղափարների համա՞ր են եկել մեր կուսակցություն։ Եվ ուշագրավն ինչ է․ այդ օլիգարխները մի անգամ քվեարկեցին նոր իշխանության օգտին եւ դարձան պուպուշ, սրբագործվեցին, գործարարներ, երկնքից իջած մարդիկ դարձան այս իշխանության համար։ Դա լավ է, նրանք աշխատատեղ ստեղծող մարդիկ են, եթե նրան ոչնչացնում ես, ոչնչացնում ես աշխատող մարդուն։ Դա եղավ 1917 թվականին՝ Ռուսաստանում․ հեղափոխության ժամանակ ոչնչացրեցին ամբողջ ստեղծող մարդկանց, եւ մինչեւ 50 թիվը մարդիկ սովից մահանում էին, որովհետեւ ոչնչացվեց ստեղծող մարդը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


ԱԱԾ-ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը

ԱԱԾ-ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենքի...

16:49

Քաղաքացիներին հնարավորություն է տրվում մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը դիմել ինքնակամ կառույցների հաշվառումն իրականացնելու համար

Քաղաքացիներին հնարավորություն է տրվում մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը դիմել ինքնակամ կառույցների...

16:25

Վաղը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան

Վաղը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի...

16:06

Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը

Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի...

15:46

Հայաստանը բարձր է գնահատում Իրանի աջակցությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ. դեսպան Հակոբյան

Հայաստանը բարձր է գնահատում Իրանի աջակցությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության...

15:24

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին»...

15:13

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

14:58

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացրել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ցանկը

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացրել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների...

14:41

Թբիլիսին հաշվի է առնում ադրբեջանական և հայկական շահերը, մենք էլ ունենք մեր առաջնահերթությունները. Կոբախիձե

Թբիլիսին հաշվի է առնում ադրբեջանական և հայկական շահերը, մենք էլ ունենք մեր առաջնահերթությունները....

14:21

«Կինո Հայրենիք»-ի խաչմերուկում բախվել են «Nissan»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ

«Կինո Հայրենիք»-ի խաչմերուկում բախվել են «Nissan»-ն ու «Opel»-ը․ կան...

14:04

Արտաշատի համայնքային ոստիկանները բացահայտել են Դալար գյուղում կատարված անասնագողությունը

Արտաշատի համայնքային ոստիկանները բացահայտել են Դալար գյուղում կատարված...

13:43

3-ամյա Տիգրանի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության՝ պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման հետևանքով. նոր մանրամասներ

3-ամյա Տիգրանի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության՝ պարանոցի օրգանների բութ առարկաներով...

13:21

Նարեկն ու Վազգենը քաղաքական որոշմամբ են կալանավորված, Միհրանի վրա քաղաքական որոշմամբ են հարձակվել. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Նարեկն ու Վազգենը քաղաքական որոշմամբ են կալանավորված, Միհրանի վրա քաղաքական որոշմամբ են...

13:02

Կայա Կալասի հայտարարությունը ծայրահեղ վտանգավոր գործընթացի սկիզբ է. Իշխան Սաղաթելյանը կոչով է հանդես եկել

Կայա Կալասի հայտարարությունը ծայրահեղ վտանգավոր գործընթացի սկիզբ է. Իշխան Սաղաթելյանը կոչով է...

12:44

Գյումրիում վթարային ջրանջատում կլինի

Գյումրիում վթարային ջրանջատում կլինի

12:21

Միրզոյանը և Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահն ընդգծել են ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի մաս կազմող ծրագրերի կյանքի կոչման հարցում առկա պատրաստակամությունը

Միրզոյանը և Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահն ընդգծել են ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի մաս կազմող...

12:02

ՀՀ-ն զուտ ծառայություններ մատուցողի և թուրք-ադրբեջանական շահեր ապահովողի կարգավիճակ ունի. Տիգրան Աբրահամյան

ՀՀ-ն զուտ ծառայություններ մատուցողի և թուրք-ադրբեջանական շահեր ապահովողի կարգավիճակ ունի. Տիգրան...

11:39

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին գլխավոր մաքսային տեսուչից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին գլխավոր մաքսային տեսուչից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել...

11:24

Էրդողանի հիշատակած «խորհրդանշական քայլերը» դժվար է ընկալել որպես հայ–թուրքական հարաբերությունների ինստիտուցիոնալ կամ բովանդակային առաջընթաց. քաղաքագետ

Էրդողանի հիշատակած «խորհրդանշական քայլերը» դժվար է ընկալել որպես հայ–թուրքական հարաբերությունների...

11:08

Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունն ավարտվել է

Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունն ավարտվել է

10:51

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55