Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրութուններում 2010 ընտրական տեղամասերից 1500-ից կապահովվի ուղիղ հեռարձակում: Այսպիսի որոշում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրեց նոյեմբերի 15-ի արտահերթ նիստում:
«Այսօր ԿԸՀ-ում ստացվել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարի գրությունը, որով առաջարկվում է, որպեսզի ԿԸՀ-ն կայացնի որոշում` թույլ տալով UCOM ՍՊԸ-ին կազմակերպելու ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա ուղիղ ժամանակային ռեժիմում հատուկ ստեղծված կայքի կամ կայքերի միջոցով համացանցային հեռարձակում իրականացնել: Ուղիղ հեռարձակումը կիրականացվի շուրջ 1500 տեղամասերում տեսանկարահանման սարքեր տեղադրելու միջոցով»,- նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, Մուկուչյանը նշեց, որ մնացած ընտրատեղամասերում հեռարձակում չապահովելու խնդիրը զուտ տեխնիկական է:
«Նախ անհրաժեշտ է որոշակի տեխնիկական պահանջների բավարարում, որպեսզի հնարավոր լինի իրականացնել տեղամասերից ուղիղ ժամանակային ռեժիմում հեռարձակումը, բայց պետք է նկատի ունենալ մի շատ կարևոր հանգամանք, որ, ըստ էության, այդ 1500 տեղամասերը ընդգրկում են ընտրողների ընդհանուր թվի 90 և ավելի տոկոսը: Այն տեղամասերում, որտեղ մենք չենք ունենա տեղադրված տեսախցիկներ, շատ փոքր է ընտրողների թիվը, դրանք գյուղական բնակավայրեր են, որտեղ, պայմանավորված տեխնիկական պայմաններով, ես նկատի ունեմ ինտերնետ հասանելիությունը, անհնար է այդ գործընթացի կազմակերպումը»,- ասաց Մուկուչյանը:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ-իդեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին։Կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնիմինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-իցդեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01