Ազգային ժողովում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկությունը բուռն բանավեճով ընթացավ:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունն ապահովել այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի անվտանգությունը: Նախագծի ընդունման դեպքում Կաթողիկոսի անվտանգության ապահովումը կերաշխավորվեր օրենքով, այլ ոչ թե՝ վարչապետի հայեցողությամբ:
Վարման կարգով ելույթում «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ասաց, որ եթե Կաթողիկոսի անվտանգությունը պաշտպանության կարիք ունենա, ապա կառավարությունը հատուկ միջոցներ կձեռնարկի դրա համար, ուստի դա օրենքով ամրագրելու կարիք չկա:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հակադարձեց, որ Կաթողիկոսի անվտանգության մասին եթե-ներով խոսելու հարկ չկա և օրինագծի ընդունումը կարևոր է:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նկատեց, որ ճիշտ չէ Վեհափառին դնել մի իրավիճակի մեջ, երբ ինքը կխնդրի իրեն պաշտպանել:
«Լավ կյանքից չի, որ այս նախագծի անհրաժեշտությունը առաջացել է: Փաստերը խոսում են այն մասին, որ ոչ միայն Առաքելական եկեղեցու հովվապետը, այլ եկեղեցին կարիք ունի պաշտպանության», - ընդգծեց Ռուստամյանը՝ կոչ անելով կողմ քվեարկել նախագծին:
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ևս համաձայնեց, որ եկեղեցին պաշտպանության կարիք ունի, մինչդեռ իրենք ձեռնպահ են քվեարկելու:
Պատգամավորների մի մասն էլ պնդեց, որ Վեհափառին պետք չէ պաշտպանել ժողովրդից, և եթե նա չի կարողանում ազատ շրջել ժողովրդի մեջ, ապա դա արդեն իր խնդիրն է:
«Ամենայն հայոց կաթողիկոսին պետք է պաշտպանենք ամենայն հայոց ժողովորդի՞ց: Եթե կան տասնյակ մարդիկ, որ պետքա ոտնձգություն անեն, կառավարությունը դրա պատասխանը տվել է: Միանշանակ է, որ նման պարագայում որևէ բան չի կարող սպառնալ: Մնում էր կաթողիկոսին հայ ժողովրդից պաշտպանեինք», - արձագանքեց «Ելքի» պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն էլ արձագանքեց, որ այս օրենքը ուղղված չէ հայ ժողովրդից եկեղեցին պաշտպանելուն: «Սեռական և կրոնական փոքրամասնություններից պետք է պաշտպանենք, որոնք դրսից ֆինանսավորվում են և պայքարում են հայ պետականության և հայ համայնքի դեմ», - ասաց նա:
Երկար բանավեճերից հետո նախագիծը դրվեց քվեարկության և, ստանալով 28 կողմ, 10 ձեռնպահ ձայն, չընդունվեց: Քվեարկությունից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց.
«Սա Անկախ Հայաստանի ամնախայտառակ քվեարկությունն էր: Հայ ժողովրդին պետք է հստակ պատասխան տան այն ուժերը, որոնք սնում են աղադավորությունն ու սեռական փոքրամասնությունների՝ «գոմիկների» քարոզը՝ երկրորդական դարձնելով եկեղեցու պատասխանատվությունը»:
Հայտարարությունից հետո Շարմազանովը լքեց դահլիճը: Նրան հետևեցին մի շարք ՀՀԿ-ական պատգամավորներ: Արդյունքում դահլիճում քիչ թվով պատգամավորներ մնացին, ինչը հնարավորություն չի տա հաջորդ նախագծերին, որոնք ներկայացվել են «Ծառուկյան խմբակցության» պատգամավորների կողմից, քվեարկել կողմ:
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02