ARM | RUS |

Արա Սաղաթելյանը մասնակցել է խորհրդարանի վերահսկողական գործառույթի հզորացման թեմայով միջազգային համաժողովի

16.11.18 | 17:42

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը մասնակցել է նոյեմբերի 13-15-ը Կիեւում GIZ-ի կողմից հրավիրված միջազգային համաժողովին: Այն նվիրված է եղել Արեւելյան գործընկերության երկրներում խորհրդարանի վերահսկողական գործառույթի հզորացմանը:

Համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են Արեւելյան գործընկերության երկրներում խորհրդարանական վարչակազմերի բարեփոխման ընթացիկ մարտահրավերները, խորհրդարաններում հետագա բարեփոխումների գործընթացում գիտահետազոտական վերլուծական կենտրոնների կարեւորության, ինչպես նաեւ բարձրագույն վերաքննիչ հաստատությունների եւ խորհրդարանների միջեւ ավելի ամուր համագործակցության հարցերը:


Реклама 27

Համաժողովին ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը` մասնավորապես նշելով.

«Հարգելի՛ գործընկերներ եւ բարեկամներ,

շնորհակալ եմ GIZ-ին հրավերի եւ հետաքրքիր քննարկման հնարավորության համար: Խորհրդարանների աշխատակազմերի բարեփոխումներն առաջ մղելու, փորձի փոխանակման եւ նոր ու հետաքրքիր մոտեցումների ծանոթանալու տեսանկյունից նման քննարկումներն իսկապես կարեւոր են եւ օգտակար:

Շատ կարեւոր է նաեւ այստեղ ծավալվող քննարկումների արդյունքում ձեռք բերվող նոր գաղափարների գործնական կիրառությունը՝ խորհրդարանների վերլուծական պոտենցիալի մեծացման, միջգերատեսչական համագործակցության խորացման եւ աշխատանքի ընդհանուր արդյունավետության բարձրացման ուղղություններով:

Հայաստանում այս հարցերն այժմ առավել քան արդիական են, քանի որ, ինչպես գիտեք, 2018թ.-ին մեր երկիրը կառավարման կիսանախագահական համակարգից անցում կատարեց խորհրդարանական մոդելի եւ այժմ գտնվում է կառավարման նոր համակարգին ադապտացվելու փուլում, որը ենթադրում է որոշումների կայացման, ներքաղաքական օրակարգերի ձեւավորման գործում խորհրդարանի դերի վերարժեւորում ու նոր մարտահրավերներին դիմակայելու պարտաստվածության մակարդակի բարձրացում:

Միաժամանակ, խորհրդարանական համակարգին անցումը հանգեցրեց գործող Ազգային ժողովի պատասխանատվության բեռի ավելացմանը, ուստի լայնածավալ բարեփոխումներն, այդ թվում՝ աշխատակազմում, դարձան անհրաժեշտ եւ անխուսափելի:

Հարգելի՛ գործընկերներ,

խորհրդարանների աշխատակազմերում բարեփոխումների գործընթացն անընդհատություն է պահանջում, քանի որ մշտապես անհրաժեշտ է ապահովել խորհրդարանական ենթակառուցվածքների գործունեության համապատասխանությունը՝ պատգամավորների ընթացիկ կարիքներին եւ ակնկալիքներին, ինչպես նաեւ երաշխավորել խորհրդարանի oրենսդրական, ներկայացուցչական, վերահսկողական (այդ թվում՝ բյուջեի ձեւավորման) եւ մի շարք այլ գործառույթների իրականացման լիարժեք եւ համահունչ լինելը:

Հայաստանի Ազգային ժողովում շարունակական բնույթ կրող բարեփոխումների նպատակը պատգամավորների սահմանադրական լիազորությունների եւ գործառույթների իրականացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն է: Բարենպաստ պայմաններ ասելով՝ նկատի ունենք ԱԺ աշխատակազմի կողմից խորհրդարանի եւ դրա առանձին մարմինների՝ ԱԺ խոսնակի, փոխխոսնակների, պատգամավորների, հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքային կարիքների համակարգված եւ արդյունավետ սպասարկումը:

Ցավոք, բարեփոխումների գործընթացը հարթ եւ միատարր չէ, եւ հաճախ ծագում են մի շարք խնդիրներ ու մարտահրավերներ, որոնք որոշակիորեն դանդաղեցնում են բուն գործընթացը:

Իմ խորին համոզմամբ՝ բարեփոխումների սկզբնական փուլում հանդիպող մեծագույն խնդիրը խորհրդարանի աշխատակազմի կառուցվածքի ռացիոնալացումն ու դրա համապատասխանեցումն է փոփոխվող քաղաքական պահանջներին եւ սոցիալ-տնտեսական պայմաններին, ինչպես նաեւ՝ խորհրդարանականների ու հանրության ակնկալիքներին: Այս փուլում, որպես կանոն, դրսեւորվում է ներքին դիմադրություն բարեփոխումն իրականացնողների եւ այն աշխատակիցների միջեւ, ովքեր չեն ցանկանում դուրս գալ իրենց «հարմարավետության գոտուց» եւ դժվարություններ են ունենում նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու հարցում: Հենց այստեղ էլ ի հայտ են գալիս մի շարք տեխնիկական խնդիրներ, այդ թվում՝ աշխատակազմի ոչ լիարժեք համակարգման, գործառույթների կրկնման եւ այլնի տեսքով, որոնք պետք է լուծել իրականացվող բարեփոխումների համատեքստում:

Մեկ այլ կարեւոր խնդիր է կադրերի կոմպետենտության եւ բարձրորակ փորձագետների ներգրավվածության հարցը: Հաշվի առնելով բյուջետային միջոցների անբավարարությունը՝ դժվար է մրցակցել մասնավոր հատվածի հետ: Պրոֆեսիոնալ կադրերը, որպես կանոն, նախընտրում են հենց մասնավոր հատվածում աշխատել, քանի որ լավ մասնագետը աշխատանքի դիմաց համարժեք վարձատրություն է պահանջում:

Բյուջետային միջոցների սղությունը խոչընդոտում է նաեւ փորձի փոխանակման ծրագրերի իրականացմանը, կամ շատ սահմանափակ է դարձնում դրանք: Այդ պատճառով էլ առաջադեմ փորձի փոխանակման գործընթացի շարունակականության ապահովման եւ վերապատրաստման հարցերը բոլոր աշխատակազմերի «Աքիլլեսյան գարշապարն են», եւ այս խնդիրը մենք չենք կարող լուծել առանց միջազգային գործընկերների ակտիվ ներգրավվածության:

Իմ գնահատմամբ՝ հաջորդ խնդիրը խորհրդարանի դերի եւ նշանակության ամբողջական եւ խորքային ընկալման բացակայությունն է, ընդ որում՝ թե՛ իշխանության մյուս ճյուղերի, թե՛ հանրության կողմից. սա, թերեւս, քաղաքական մշակույթի լիարժեք ձեւավորված չլինելու հետեւանք է:

Խնդիրների մյուս խումբը վերաբերում է աշխատակազմի ֆինանսական ապահովմանն ու ֆինանսական անկախությանը: Միաժամանակ, շատ կարեւոր է ֆիսկալ մարմինների հետ ծախսերի հաստատման ընթացակարգերի պարզեցումը: Այս տեսանկյունից, որպես մարտահրավեր, կարելի է մատնանշել նաեւ Կառավարության կողմից պատշաճ մակարդակի երկխոսության հաստատման պատրաստակամությունն ու հաղորդակցման չափանիշների մշակումը, այդ թվում՝ խորհրդարանական վերահսկողության ընթացակարգերի շրջանակներում:

Լուրջ խնդիր է նաեւ փորձագիտական հանրույթի հետ ինստիտուցիոնալ համագործակցության պակասը, ինչի մասին խոսվելու է հաջորդ քննարկմանը նախատեսվող ելույթում:

Հարգելի գործընկերներ,

երեւի շատ սխալված չեմ լինի, եթե պնդեմ, որ թվարկածս խնդիրները մի քիչ ավել, մի քիչ պակաս ներհատուկ են մեր բոլորի երկրների խորհրդարանների աշխատակազմերի զարգացման ընթացքին: Բայց կա մեկ խնդիր, ավելի շուտ մարտահրավեր, որ հաստատապես բոլորինս է եւ ամեն հաջորդ օր ավելի ուժգին է բախում մեր դռները: Դա հենց ժամանակի մարտահրավերն է: Թեթեւ, գերարագ ինֆորմացվող, գերարագ տրամադրությունը փոխող ու նույնպիսի արագությամբ էլ պահանջներ ներկայացնող տեխնոլոգիական-ինտերնետ-հասարակության եւ մեր ինստիտուցիոնալ, լուրջ ու համակողմանի կշռադատող կառույցների միջեւ ամեն օր ավելի շատ երեւացող խզման մարտահրավերն է: Եթե լրիվ անկեղծ լինենք, բոլորս էլ դա նկատում ենք: Մեր աշխատակազմերը, անգամ դրանցից ամենաձեւավորվածները, նման են լավ խնամված, լուրջ, յուրաքանչյուր շրջադարձը համակողմանի ծանրութեթեւ անող, առանց խախտումների ճամփա ընկած ավանդական Ռոլս-Ռոյսերի, որոնք անցյալում հանրային վարքագծի խնդիրներ էին կարողանում լուծել՝ անգամ իր ներկայացուցչական տեսքով ազդելով մարդկանց պատկերացումների եւ պահանջների վրա: Այսօր իրավիճակը մի փոքր այլ է: Հիմա մեր Ռոլս-Ռոյսերը պիտի սպասարկեն հասարակություններ, որտեղ եղանակ են ստեղծում մեքենաների արանքով սլացող չմշկորդը, թվիթերի հաղորդագրությունը, ֆեյսբուքյան քոմենթը, սելֆին ու վիքիպեդիայից արված «քոփին»: Այսինքն արագը, թեթեւը, ոչ խորը, պարզը ու ամենակարեւորը` ներառականը, երբ քաղաքականության օբյեկտը այլեւս պարտադիր ուզում է նաեւ դրա իրականացման սուբյեկտը լինել: Սա է այսօրվա իրականությունը: Արդյոք մեր ավանդական համակարգերը պատրա՞ստ են սրան, կարծում եմ` ոչ ամբողջովին:

Այսօր պատգամավորը մեզանից առաջին հերթին ակնկալում է ոչ թե օժանդակություն երկօրյա համաժողովների կազմակերպման համար, այլ տեխնիկական սատարում է խնդրում ֆեյսբուքյան «լայվ» մտնելու հարցում: Ես, իհարկե, պարզունակ օրինակներ եմ հիմա բերում ավելի պատկերավոր լինելու համար, բայց ասածս երեւի պարզ է. մենք պիտի կարողանանք պահպանել ավանդականը, ինստիտուցիոնալը, Ռոլս-Ռոյսը, բայց չպետք է շատ հետ մնալ առաջ սլացող չմշկորդից, այլապես կկորցնենք մեր ու իր կապը, ինչը ամենեւին էլ ցանկալի չէ: Սա խնդիր է, որի շուրջ քննարկումների առիթներ դեռ շատ կունենանք, կարծում եմ:

Ավարտելով ելույթս՝ եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում միջոցառման կազմակերպիչներին եւ գործընկերներին օգտակար եւ արդյունավետ քննարկման համար»,-ասել է Արա Սաղաթելյանը:


Գորիսում գերեզմանների մոտ վեճն ավարտվել է նռնակի պայթյունով. Վարուժան և Արմեն Յոլյանները մահացել են. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում

Գորիսում գերեզմանների մոտ վեճն ավարտվել է նռնակի պայթյունով. Վարուժան և Արմեն Յոլյանները մահացել...

23:31

2025-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանից ԵՄ արտահանումն աճել է 9,2 տոկոսով. Պապոյան

2025-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանից ԵՄ արտահանումն աճել է 9,2 տոկոսով....

15:27

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

14:27

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է. «Հրապարակ»

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է....

13:48

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է

13:22

Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում հրդեh է բռնկվել

Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում հրդեh է...

13:04

Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին․ կա 3 տուժած

Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին․ կա 3...

13:19

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ արդեն՝ 420 դրամ․ Գևորգ Պապոյան

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ արդեն՝ 420 դրամ․ Գևորգ...

12:43

10 տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին

10 տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը կմասնակցի Եպիսկոպոսաց...

12:17

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք. Արտակ Զաքարյան

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք. Արտակ...

11:42

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

11:14

Գյումրիում տուն է այրվել

Գյումրիում տուն է այրվել

10:43

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների խանութում

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների...

10:19

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների համար. ԲՏԱ նախարարությունը կմասնակցի հերթական ցուցահանդեսին

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների...

17:02

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

16:38

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի» անդամակցությունից

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի»...

16:18

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ...

16:07

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01