Պետական եկամուտների կոմիտեի oպերատիվ հետախուզության վարչության մարզային թիվ 10-րդ (Գեղարքունիքի) բաժնի աշխատակիցները պարզել են, որ քաղաքացի Ա. Ջ.-ն, 2017թ. հուլիսին Գեղարքունիքի մարզում հիմնադրելով «ԷՅ ՋԻ» ՍՊԸ-ն, կատարել է մի շարք չարաշահումներ:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ վերջինս իր անվամբ ձևակերպել է օդափոխման, սառեցման և տաքացման համակարգերի տեղադրման ծառայություններ, ինչպես նաև ապրանքների վաճառքներ` յոթ ընկերությունների: Սակայն ձևավորված հարկվող օբյեկտների վերաբերյալ հարկային հաշվարկներ ընկերությունը չի ներկայացրել՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ ավելի քան 50,5 մլն դրամի վնաս: Պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափի վնասի նախնական հաշվարկը և նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՊԵԿ հետաքննության վարչություն՝ հետագա ընթացքը լուծելու նպատակով:
Մեկ այլ դեպքով էլ պարզվել է, որ Մարտունու բնակիչ Լ. Հ.-ն, առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման, նոյեմբերի 1-ից 9-ը կազմակերպել է հանրային սննդի՝ գիշերային դիսկո-բարի գործունեություն: Հարուցվել է վարչական վարույթ, նախապատրաստվում են լրացուցիչ նյութեր պետությանը պատճառված վնասի չափը որոշելու և համապատասխան պատասխանատվության ենթարկելու նպատակով:
Իսկ ՊԵԿ ՕՀՎ մարզային թիվ 15-րդ (Վայոց ձորի) բաժնի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Հ. Ս.-ն այս տարվա մայիսից, առանց ընդերքօգտագործման թույլտվության, Վայոց ձորի մարզի Գողթանիկ բնակավայրի հարակից տարածքից բազալտե բեկորներ է արդյունահանել: Վերջինս 110 խմ ծավալով բազալտի բեկորները վերածել է սալիկի, որոնք էլ իրացվել են Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում՝ 1 խմ-ը 5000 դրամով: Ընդհանուր ձեռնարկատիրական եկամուտը կազմել է 550 հազար դրամ: ՀՀ hարկային օրենսգրքի 407 հոդվածի համաձայն՝ ապօրինի գործունեությամբ զբաղվելու դեպքում գանձվում է տուգանք՝ ձեռնարկատիրական եկամտի 50%-ի չափով, ինչպես նաև ընդերքօգտագործման թույլտվության համար պետական տուրք է գանձվում 500 հազար դրամի չափով: Արդյունահանված և իրացված բազալտե սալիկների իրական ծավալները և պետությանը պատճառած վնասի չափը ճշտվում է:
ՊԵԿ ՕՀՎ մարզային թիվ 11-րդ (Արարատի) բաժնի աշխատակիցներն Արարատի մարզում արձանագրել են ֆիզիկական անձի կողմից առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքով զբաղվելու փաստ: Հարուցվել է քրեական գործ: ՕՀՎ աշխատակիցները բացահայտել են նաև լիցենզավորման ենթակա՝ ատամնատեխնիկական գործունեության ապօրինի կազմակերպման երկու դեպք: Պետությանը պատճառված վնասի չափը հաշվարկվում է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:00
17:49
17:15
16:52
16:35
16:19
16:02
15:46
15:29
15:12
15:00
14:46
13:45
13:22
13:06
12:21
12:06
09:22
09:14
09:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15