Փաստաբանների պալատն այսօր՝ նոյեմբերի 17-ին, «Որակի Համաշխարհային Օրվա» կապակցությամբ կառավարման որակյալ համակարգերի ներդրման և արդյունավետ կիրառման համար արժանացել է «Որակի երաշխիք 2018թ․» մրցանակին: Այս մասին հայտնում են ՓՊ մամուլի ծառայությունից: Այն ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին հանձնել է Որակի Համառուսական կազմակերպության նախագահ, տնտեսագիտության և տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ և ՌԴ գիտության ոլորտում պետական մրցանակի դափնեկիր Գենադի Վորոնինը: Շնորհակալական խոսքում փաստաբանների պալատի նախագահը, մասնավորապես, նշել է․ ««Որակը հաջողություն է» խորագրի ներքո միջոցառման նպատակը նաև արտադրության և սպասարկման ոլորտում բարձր որակի նշանակության ընդգծումն է, ինչպես նաև որակի հետ կապված խնդիրների վրա ուշադրություն հրավիրելը, ինչը ողջունելի է: Որակը սահմանում է ծառայության կամ արտադրանքի հատկությունների այն ամբողջությունը, որը տվյալ արտադրանքին կամ ծառայությանը հնարավորություն է տալիս բավարարելու խոստացված կամ ենթադրելի պահանջմունքները:Հետևաբար, շատ կարևոր է ծառայության կամ արտադրանքի որակի բարձրացմանն ուղղված ցանկացած միջոցառում»: Միջոցառմանը որակյալ ծառայությունների ու կառավարման համակարգերի ստանդարտների մասին ելույթներ են ունեցել Ռուսաստանի և Ավստրալիայի փորձագետներ: «Որակի Համաշխարհային Օրը (World Quality Day) ամենամյա միջոցառում է, որն անց է կացվում աշխարհի շատ երկրներում՝ նոյեմբերի երկրորդ հինգշաբթի օրը (այս տարի՝ նոյեմբերի 17-ին): Այդ օրվա նախաձեռնողն է Որակի Եվրոպական կազմակերպությունը (EOQ)՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) աջակցությամբ: Որակի Համաշխարհային օրը նշվել է դեռևս 1960 թվականից, սակայն պաշտոնապես այն հաստատվել է 1990 թվականին ՄԱԿ-ի կողմից: Վեց տարի անց, Որակի եվրոպական կազմակերպությունը նոյեմբերի երկրորդ հինգշաբթին հայտարարեց Եվրոպական որակի շաբաթ: Միջոցառումը կազմակերպվել է «Բիզնես Դիալոգ» ՓԲԸ և ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի կողմից։ Մրցանակների են արժանացել նաև տարբեր ոլորտներում ծառայություններ մատուցող 10 այլ կազմակերպություններ:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15