Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տրամադրել ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող երեք՝ «Բարգավաճ Հայաստան», «Սասնա ծռեր» և «Օրինաց երկիր» կուսակցություններին՝ պատգամավորների թեկնածուների փաստաթղթերը լրացնելու համար:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 17-ին հանձնաժողովի արտահերթ նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ այս կուսակցությունների պարագայում առաջացել է փաստաթղթերը լրացնելու համար 48 ժամ տրամադրելու անհրաժեշտություն:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Անահիտ Արամայիսի Ստեփանյանի փաստաթղթերից բացակայում է հայերենին տիրապետելու հավաստող փաստաթուղթը կամ Կրթության և գիտության նախարարության կողմից տրված տեղեկանքը»,- ասաց Մուկուչյանը:
«Սասնա ծռեր» կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Համլետ Գոգիի Նահապետյանի փաստաթղթերից բացակայում է վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետության մշտապես բնակվելու մասին տեղեկանքը, ինչպես նաև պատգամավորի թեկնածու Ռաֆայել Միքայելի Ռոստոմյանի փաստաթղթերում բացակայում է հայերենին տիրապետելու հավաստող փաստաթուղթը կամ Կրթության և գիտության նախարարության կողմից տրված տեղեկանքը:
«Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արմինե Միշայի Բաբայանի փաստաթղթերից բացակայում է վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետության մշտապես բնակվելու մասին տեղեկանքը, իսկ պատգամավորների թեկնածու Գևորգ Սողոմոնի Հարությունյանի և Վահագն Մեխակի Սողոյանի փաստաթղթերից բացակայում է հայերենին տիրապետելու հավաստող փաստաթուղթը կամ Կրթության և գիտության նախարարության կողմից տրված տեղեկանքը»,- հավելեց նա:
Նշված ժամկետը լրանում է 2018 թվականի նոյեմբերի 19-ին` ժամը 16:00-ին:Այն կարող է բողոքարկվել վարչական դատարանում 3-օրվա ընթացքում
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01