Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացվել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է Շահումով խաղերից, տոտալիզատորներից ֆիզիկական անձանց շահումները հարկել եկամտային հարկով:
Շահումով խաղերի, տոտալիզատորների (այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների) կազմակերպման գործունեության հարկման մոտեցումները նախատեսվում է վերանայել 2020 թվականի հունվարի 1-ից:
«Մասնավորապես՝ առաջարկվում է նշյալ գործունեության տեսակների հարկումը կազմակերպել այլ՝ ավելի արդար սկզբունքների հիման վրա՝ այդ գործունեության տեսակների հարկումը տեղափոխելով հարկման ընդհանուր համակարգ: Առաջարկվում է նաև վերանայել նշյալ գործունեության տեսակների շրջանակներում ստացվող շահումների հարկման մոտեցումները՝ սահմանելով, որ ֆիզիկական անձանց շահումները հարկվում են եկամտային հարկով, իսկ եկամտային հարկը հաշվարկելու և պահելու պարտավորությունը կրում է շահումով խաղերի, տոտալիզատորի գործունեության կազմակերպիչը՝ որպես հարկային գործակալ»,- ասվում է նախագծում:
Եթե հաշվի առնենք, որ նույն Հարկային օրենսգրքի փոփոխություններով առաջարկվում է եկամտահարկը դարձնել 23 տոկոս, ապա շահումով խաղերից, տոտալիզատորներից ստացվող շահումները կհարկվեն հենց 23 տոկոսով:
Հիշեցնենք, որ օրերս Ազգային ժողովում քննարկվում էր «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Նախագծով առաջարկվում էր ՀՀ-ում օրենքով արգելել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը, գրասենյակներն ու վիրտուալ տիրույթում հարթակները, սակայն փոփոխություններն ԱԺ-ի կողմից չընդունվեցին:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32