Միանշանակ է, որ թե՛ Բելառուսի, թե՛ Ղազախստանի ղեկավարների հայտարարությունները չեն բխում կառուցողական ոգուց և համագործակցության տրամաբանությունից, որ ՀԱՊԿ գործընկերության մեջ առկա է. ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Ըստ նրա՝ զգայուն հարցերը մինչև չեն համաձայնեցվում ներսում, չեն հրապարակվում: «Սրանով, չեմ կարծում, որ օգնում են հետագա համագործակցության ձեռք բերմանը: Նման հարցերը լուծվելու են համախոհությամբ, և դրա հնարավորությունը պետք է պահպանվի: Մյուս կողմից էլ մեր խնդիրները մենք այնպես պետք է ձևակերպենք, որ լրացուցիչ խնդիրներ չառաջացնեն»,-ասաց նա:
Ռուստամյանը, խոսելով ՀՀ-ի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղը պահելու ցանկությունից, նկատեց, որ մինչ այդ պետք է հասկանային, որ կար բաց կանոնադրության մեջ: «Մինչև Խաչատուրովին հետ կանչելը պետք էր նախապատրաստվել, որը չենք արել, ոչ թե փաստից հետո փորձել խնդիրները լուծել»,-շեշտեց նա:
ՀՅԴ պատգամավորն ասաց, որ ՀՀ-ն չունի այդքան լծակ՝ մյուս երկրների ղեկավարներից պահանջելու կեցվածք պահպանել: «Այդ տրամաբանությամբ, եթե խոսենք, կառուցողական տեղ չի տանելու: Կրքերը բորբոքում են, լարվածությունը մեծանում է, ՀԱՊԿ-ում, եթե պրոբլեմներ լինեն, առաջին օգտվողը Ադրբեջանն է լինելու: Տեսնում եմ՝ Ադրբեջանի նախագահը ինչպիսի հրճվանք է ապրում՝ մեղադրանքի սլաքը ուղղելով ՀՀ-ի վրա, որ եթե խնդիր կա այդ կազմակերպության մեջ, ուրեմն ՀՀ-ից է: Հմուտ պետք է լինել, մի կողմից՝ ՀԱՊԿ-ի նշանակությունը այս առանձնահատուկ իրավիճակում իրական դառնա, քայլերն էլ համապատասխան տրամաբանությամբ, մյուս կողմից էլ չունենալով այլընտրանք՝ չեմ կարծում՝ մեր գոյությունն այդտեղ դնելը հարվածի տակ դնելը սխալ ճանապարհ է»,-ասաց նա:
Ըստ Ռուստամյանի՝ պետք է խուսափել այնպիսի ձևակերպումներից, ինչպիսիք են հին «դիկտորներ», որքան էլ մեր ներսում այլ մտածելակերպ լինի:
Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55