Եթե Պավլիկենց մտքին ոստիկան ծեծելը լիներ հավատացեք նրանք այդ գործը Խորենացի փողոցում հավաքվածներից ավելի լավ կարող էին անել: Հաստատ իրենց մոտ եղած ինքնաձիգերով ավելի շատ վնաս կհացնեին ոստիկաններին, քան քրարերով խփողները: Նույնիսկ Պավլիկ Մանուկյանը ոստիկանության աշխատակիցներին րոպեներով ժամանակ չի տալիս:
Ներսում գտնվող անձիք , եթե արյան կողմնակից լինեին հաստատ մենք վաղուց դրա ձայնը լսած կլինեինք: Մի փորձեք ավելի մտահոգ երևալ, ձեզանից ավելի մտահոգները արդեն այնտեղ են՝ զորամասիպատերից ներս, իրական զենքը ձեռքները ու մինչ դուք կրակ բացելու ու արյուն թափելու խորհուրդներ եք տալիս նրանք այնտեղ սպասում են իրենց հարցերի վերջնական լուծման:
Դուք կծեծվեք ու կծեծեք, կհայհոյվեք ու կհայհոյեք, բայց դրանից ավել ոչ մի բան, քանի որ կոնկրետ չեք իմանում , թե ինչ եք ցանկանում, քանի որ կանգնած տեղը կմկմում եք:
Մենք վերջապես պետք է հասկանանք, որ մեր ոստիկանությունը դեռ չի հասել օրենքի ներկայացուցիչ լինելու մակարդակին, մեր ոստիկանության աշխատակիցների նյարդերը տեղի են տալիս, մոռանում են աշխատանքը ու փողոցի կռիվ են անում: Իսկ այդ կերպ հաջողության հասնելը մեր պարագայում գրեթե անհնար է՝ վերջին տարիների դեպքերը ձեզ օրինակ: Ու պետք չի ապրել կինոների տակ մնացած, տարբեր երկրների լրատվականներով կադրեր տեսած ու սեփական անձի մասին երևակայելով:
Մեր նպատակը հարցի կոնկրետ լուծումն է՝ ոչ թե թափված արյան քանակը, ոչ թե տրված ամենավատ հայհոյանքը: Իմ հիշելով Պավլիկենք ասել են ՝ դուրս եկեք փողոց, բայց չեն ասել ՝ դուրս եկեք կիլդիմ բռնեք փողոցում: Ու ընդհանրապես մեր ցույցերի ժամանակ այդ անտեր բարձրախոսը պետք չի, դա քանդում է ցույցը ներսից, քանդում է այնպես ինչպես չէր կարող քանդեր ցանկացած քաղաքացիական համազգեստով ոստիկան: Պետք է հավաքվել , ամեն օր ավելի շատ ու կտեսնեք, թե հարցերը ոնց են լուծվում: Ուղղակի պետք էր հավաքվել իրար գլուխ՝ առանց ավելորդությունների:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58