Այսօր տեղի է ունեցել գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որի սկզբում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախ աշխատակազմին է ներկայացրել Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Կարեն Հակոբյանին և աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանին:
Անդրադառանալով օրակարգային հարցերին՝ քաղաքապետին զեկուցվեցվել է, որ 2 օր առաջ Մոսկովյան փողոցի շենքերից մեկի շքապատշգամբից քարի ընկնելու հետևանքով գլխուղեղի վնասվածք ստացած քաղաքացու վիճակը բավարար է և դուրս է գրվել հիվանդանոցից: Պատասխանատուներին Հայկ Մարությանը հանձնարարել է համագործակցել ԱԻՆ-ի հետ և ևս մեկ անգամ իրազեկել քաղաքացիներին, որ որպես բաժնային սեփականության մի մաս` շքապատշգամբների նորոգումը քաղաքապետարանի պարտավորությունների շրջանակից դուրս է, և այդ գործառույթը վերապահված է միմիայն տվյալ բնակարանների սեփականատերերին, հետևաբար հետագա հնարավոր արտակարգ դեպքերի համար ողջ պատասխանատվությունը ևս իրենք են կրելու:
«Իրավական մասով, եթե վերլուծում ենք այս դեպքը, պատասխանատվությունը կրում է այդ բնակարանի սեփականատերը, բայց մենք, միևնույնն է, չենք թողնում ամեն ինչ բնակիչների վրա և օգնում ենք, որպեսզի այդ պատշգամբները վերանորոգվեն: Մյուս կողմից դեպքեր են լինում, երբ բնակիչները խոչընդոտում են, և դա պետք է բացառել: Պետք է իրազեկենք, բացատրենք մարդկանց, որ իրենք են մեղավոր լինելու: Գործող օրենքի շրջանակում պետք է ելք գտնենք»,-նշել է քաղաքապետը:
Համայնքային մանկապարտեզների վերանորոգման ծրագրի վերաբերյալ Հայկ Մարությանին զեկուցվել է, որ ընթացիկ տարվա ծրագրում ներառված 15 մանկապարտեզներից 11-ում վերանորոգումն ավարտվել է, մյուսներում աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Աշխատակազմի պատասխանատու վարչություններին և վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում հստակեցնել քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների խնդիրները՝ հաջորդ տարվա ծրագրում դրանք ներառելու նպատակով:
Անդրադառնալով ձմռան նախապատրաստական աշխատանքներին՝ պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ դրանք շարունակվում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Հանձնարարվել է համատիրությունների հետ համատեղ ուշադրության կենտրոնում պահել մասնավորապես բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անխափան շահագործումը՝ նախապես իրականացնելով հակասառեցման միջոցառումներ:
Անդրադառնալով Ամանորի առթիվ նախատեսված միջոցառումներին՝ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, վարչական շրջանների ղեկավարներին և «Երքաղլույս» ընկերությանը Հայկ Մարությանը հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի տեղադրման ուղղությամբ: Աշխատակազմի մշակույթի վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է կազմել և ներկայացնել Ամանորի միջոցառումների ծրագիրը:
18:09
17:46
17:33
17:29
17:21
17:00
16:46
16:15
15:56
15:44
15:18
15:02
14:55
14:44
14:43
14:35
14:33
14:30
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02