Բացառվում է, որ առանց մարդկանց համաձայնության հարկային բեռ ավելացվի: Այս մասին ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով երեկ քննարկումների առիթ դարձաց ֆիզիկական անձանց համատարած հարկելու մասին հարցի քննարկումներին:
Առաջին փոխվարչապետի գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Կարող եք, իհարկե, շարունակել քննադատել (միտումնավոր մանիպուլացնելով, թե իսկապես հարցի մեջ մի փոքր անգամ չխորանալով՝ էական չի), բայց ախր ինչքան հնարավոր է, պարզ եմ ասել՝ բացառվում Է, որ առանց մարդկանց համաձայնության հարկային բեռ ավելացվի, ախր էլ ոնց ասեմ:
Իսկ քննարկվող գաղափարը հայտարարագրումն է, ոչ թե հարկումը։ Ու այստեղ ամենակարևորը՝ հայտարարագրման ժամանակ հեչ պարտադիր չի, որ հայտարարագրված գումարը հարկվի»։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, որ քննարկվում է, որ Կառավարության կողմից կա նախագիծ, որով ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման և հարկման վերաբերյալ նոր հայեցակարգ է առաջ քաշվելու: Հարկային համակարգի փոփոխությունների շրջանակներում քննարկվել և ներկայացվել է գործող եկամտային հարկը 23% նվազացնելու նախագիծ, որը առաջիկա տարիներին կհասնի 20%:
Հիշեցնենք, որ այս հարցի առնչությամբ երեկ ՊԵԿ նախագահն էլ էր պարզաբանել: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ասել էր՝ հիմնավոր չի համարում սոցիալական ցանցերում քննարկումներն այն մասին, թե ՊԵԿ-ն արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների եկամուտները հարկելու նախագիծ է պատրաստվում ներկայացնել:
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02