Նոյեմբերի 22-ից Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ կդնի երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամներ: Այս մասին նոյեմբերի 20-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը: Դրանով իսկ նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ են դրվելու 10 հազար, 20 հազար եւ 50 հազար դրամ, իսկ դեկտեմբերի 25-ից` 1 հազար, 2 հազար եւ 5 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամներ: «Այս հիբրիդային թղթադրամները կազմված են թղթից եւ պոլիմերային նյութերից, ինչը դրանք ավելի պաշտպանված է դարձնում: Թղթադրամները պատրաստված են բամբակե թղթից եւ պատված են պոլիեսթերով», - ասաց Նահապետյանը: Նրա խոսքով, պլաստիկ փողերը պատրաստված են Կենտրոնական բանկի հատուկ պահանջներին համապատասխան, դրանք ունեն բարձր պաշտպանիչ հատկություններ եւ կայունություն, ինչը նշանակում է դրամական շրջանառության ծախսերի զգալի կրճատում: «Վճարային տերմինալներով նոր թողթադրամներով գործարքներ իրականացնելը սկզբնական շրջանում հնարավոր չի լինի տեխնիկական հատկությունների եւ ծրագրային ապահովումների պատճառով, սակայն դրանք այդ հարցերը առաջիկայում կլուծվեն », - վստահեցրեց Նահապետյանը: Գործող երկրորդ սերնդի թղթադրամները օրինական վճարային միջոցներ կմնան եւ շրջանառությունից դուրս կգան ըստ մաշվածության աստիճանի: Դրա հետ մեկտեղ նոր թղթադրամների տեսակարար կշիռը այդքան էլ բարձր չի լինի: ԿԲ-ն ցածր շրջանառության պատճառով կդադարեցնի նաեւ 100 հազար դրամանոց թղթադրամների թողարկումը: 1 հազար դրամ արժեքով թղթադրամի վրա պատկերված կլինի հայ բանաստեղծ Պարույր Սեւակը, 2 հազար դրամի`շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը, 5 հազար դրամի` ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը, 10 հազար դրամի` երգահան Կոմիտասը, 20 հազար դրամի` ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին, 50 հազարի` Հայ առաքելական եկեղեցու հիմնադիր, Սբ. Գրիգոր Լուսավորիչը: ԿԲ-ի արժութի թողարկման բաժնի պետ Նունե Տերյանն իր հերթին, նշեց, որ նոր թղթադրամների համար կիրառվող դիզայներական լուծումները որեւէ սկզբունքային տարբերություններ չունեն երկրորդ սերնդի թղթադրամներից: Հարցին, թե ինչու է որոշում ընդունվել 2 հազար դրամ արժեքով թղթադրամ թողարկել, բանախոսները նշեցին, որ դա պահանջվում էր 1 հազար եւ 5 հազար դրամ թղթադրամների բարձր պահանջարկի հավասարակշռության համար:
09:33
09:19
09:02
21:02
20:18
19:25
19:09
17:38
17:21
17:03
15:35
15:21
15:03
14:46
14:16
14:03
13:44
13:04
12:33
12:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47