ARM | RUS |

«Լավագույն ժամանակն է, որ նաև տնտեսական հեղափոխություն անենք». Արմեն Սարգսյան

21.11.18 | 17:00

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել են «Բիզնես միջավայր և ներդրումներ. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով հանդիպմանը, որին ներկա են եղել տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող բազմաթիվ գործարարներ:

Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է.

«Մեծարգո՛ պարոն վարչապետ,

Հարգելի՛ գործընկերներ, նախարարներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այսօր մենք հավաքվել ենք՝ խոսելու երկու նյութից: Մեկը կոչվում է գործարարություն, մյուսը՝ բարեգործություն: Երկուսն իրար հետ շատ կապակցված են: Դժվար է պատկերացնել՝ եթե մարդը հաջող է գործարարության որևէ ոլորտում, նա հնարավորություն կամ ցանկություն չունենա զբաղվել նաև բարեգործությամբ:

Կուզեի նշել, որ այսօր առանձնահատուկ օր է: Ոչ թե նրա համար, որ հավաքվել ենք խոսելու բարեգործության, գործարարության մասին, այլ նախ և առաջ նրա համար, որ Երեխաների համաշխարհային օրն է: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է, որովհետև եթե մտածենք մի քիչ ավելի խորը, կտեսնենք, որ երկու գործունեության ակունքներում և հիմքում նույն՝ երեխաների գաղափարն է, այսինքն՝ մեր ժառանգության, աճող սերնդի: Երեխաները նաև մեր ընտանիքն են, մեր հայրենիքն են ու ապագան: Չեմ կարծում, որ որևէ մեկը գործարարությամբ և բարեգործությամբ զբաղվում է զուտ իր անձի համար: Ի վերջո զբաղվում է իր, իր ընտանիքի, երկրի և ողջ ժողովրդի բարօրության համար:

Ուստի կրկին ուզում եմ շնորհավորել ձեզ և մաղթել, որ ձեզնից յուրաքանչյուրի ընտանիքում, ինչպես նաև ամբողջ Հայաստանում ու Արցախում երեխաներն ապրեն բարեկեցիկ, ուրախ, հոյակապ, լավագույն կրթությունը ստանան աշխարհում և պատրաստ լինեն աջակցելու, իրենց ներդրումը բերելու և, եթե կարիքը լինի, նաև պաշտպանելու հայրենիքը:

Խոսելով գործարարության մասին՝ վստահ եմ, որ պարոն վարչապետը ելույթում կանդրադառնա իր կառավարության գործունեությանը, ապագա ծրագրերին, տեսլականին: Հետևաբար, կուզենայի օգտագործել առիթը՝ խոսելու ձեզ հետ վերջին ամիսների իմ դիտարկումների մասին: Մասնավորապես արտերկրում մեր երկրի նկատմամբ վերաբերմունքի, Հայաստանի կերպարի ու հեղինակության մասին:

Վերջին ամիսներին առիթ եմ ունեցել ԱՄՆ-ում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում հանդիպումներ ունենալ ոչ միայն քաղաքական գործիչների, վերլուծաբանների, այլ նաև՝ գործարար լայն շրջանակների հետ: Ընդ որում, այդ շրջանակները բավականին լայն սպեկտր ունեին՝ սկսած սննդի, գյուղատնտեսության ոլորտներից՝ Danone, Nestle ֆրանսիական ընկերություններից մինչև Inalca իտալական մեծ ընկերություն: Հանդիպումներ եմ ունեցել նաև շինարարական ընկերությունների, օրինակ, Իտալիայի շինարարների ասոցիացիայի, ֆրանսիացիների, շատ մեծ բանկերի հետ: Բայց առանձնահատուկ իմ ուշադրության կենտրոնում է եղել նոր տեխնոլոլոգիաների, էլեկտրոնիկայի ոլորտը: Իհարկե, Հայաստանը պետք է ունենա համաչափ տնտեսություն, որտեղ ամեն ինչ պետք է զարգացած լինի, սակայն այն լոկոմոտիվը, որը մեզ պետք է առաջ մղի 21-րդ դարում և դարձնի աշխարհի լավագույն, առաջադեմ երկրներից մեկը, նոր տեխնոլոգիաներն են:

Ուզում եմ ձեզ փոխանցել այն, ինչ ստացել եմ նրանցից: Ուզում եմ ձեզ փոխանցել, որ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը, Հայաստանի ու մեր ժողովրդի կերպարը շատ դրական են: Սրանք գովեստի խոսքեր չեն, իրականություն են, որոնք դուք պետք է իմանաք նաև գործնական տեսանկյունից:

Փորձեմ թվարկել մի քանի պատճառ, որոնք գուցե դասագրքային են, պարզ են ու հասկանալի, սակայն էական են:

Նախ և առաջ, եկեք հիշենք անցած մի քանի տարիները: Դրսում ապրող հայերի և ոչ հայերի համար Հայաստանը վերջին տարիներին հիշատակվել է մի քանի առիթով: Մեկը Եղեռնի 100-ամյակն է: Ուզենք, թե չուզենք՝ 100-ամյակը, որ աշխարհով մեկ նշվեց՝ Երևանից սկսած մինչև Մոսկվա, Վատիկան և Հռոմ, Վաշինգտոնից մինչև Լոնդոն, ամենաբարձր մակարդակով, էապես փոխեց վերաբերմունքը մեր ժողովրդին ու պատմությանը, մեր ժողովրդի կերպարին ու տեսակին: Կրկին մենք աշխարհին ներկայացանք որպես ժողովուրդ, որն ունի սկզբունքներ: Ուժեղ ժողովուրդ, որին փորձեցին ոչնչացնել, բայց նա ամուր կանգնած է իր ոտքերի վրա:

Իհարկե, այս տարվա ապրիլյան դեպքերը Հայաստանին բարձրացրեցին ամենաբարձր մակարդակի: Անկայուն աշխարհում գործընթացները, որոնք տեղի են ունենում մարդկային, գեղեցիկ ձևով, դառնում են արժեքավոր: Հայաստանն այսօր ինչ-որ իմաստով յուրօրինակ երկիր է, որտեղ մեծ, պատմական փոփոխություն է տեղի ունեցել, սակայն շատ պարզ և մարդկային ձևով: Մենք ինչ-որ իմաստով յուրօրինակ ենք, քանի որ ասում ենք՝ տեսեք՝ անհանգիստ աշխարհում կա մի տեղ, որտեղ կիրթ ձևով հեղափոխություն է կատարվել: Այսինքն, գործարար շրջանակների ամենաբարձր մակարդակներում մարդկանց գիտակցության մեջ կա, որ Հայաստանը տարբեր է, յուրօրինակ է, հետևաբար, Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն է տարբեր:

Իհարկե, չեմ կարող չնշել նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի փայլուն անցկացումը Հայաստանում: Պետք է շնորհակալության խոսք ասել վերջին մի քանի տարիների հայկական դիվանագիտությանը այս հաջողության համար, և, իհարկե, կառավարությանը՝ փայլուն կատարելու համար: Երեկ ես հրամանագիր ստորագրեցի Ֆրանկոֆոնիան լավ կազմակերպելու համար մի քանի անհատների պարգևներ տալու մասին:

Մենք հատուկ երկիր ենք, այսօր մարդիկ հատուկ հետաքրքրություն ունեն Հայաստանի նկատմամբ:

Փաստը, որ Հայաստանում այսօր հայտարարված է և իրականացվում է կոռուպցիայի դեմ պայքար, աննկատ չի անցնում աշխարհում՝ թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ Ռուսաստանում, թե՛ Եվրոպայում: Սա շատ դրական երևույթ է: Խոսքն ընդհանրապես կոռուպցիայի և մասնավորապես դատաիրավական համակարգում այն քայլերի մասին է, որոնցով մենք ուզում ենք, որ դատարանը դառնա այն դատարանը, որի մասին մենք երազում ենք: Չի կարող բիզնեսը զարգանալ, երկրում լինեն ներդումներ, եթե մարդիկ չեն վստահում դատարանին: Եթե ուշադիր լինենք, աշխարհի ամենամեծ ներդրումային ծավալ ունեցող երկրներն անպայման ունեն լավագույն դատաիրավական համակարգը: Ինչո՞ւ են աշխարհում այսօր հայտնի անգլիական, շվեյցարական կամ Սինգապուրի օրենքները՝ որովհետև մարդիկ վստահում են դատարանին: Դատարանն, իհարկե, վերջին տեղն է, որտեղ պետք է գնան գործարարները: Նախքան դատարանը հասնելը նրանք պետք է կարողանան լեզու գտնել, սակայն եթե դատարանին չես վստահում, ապա դժվար է:

Ես շատ կցանկանայի, որ Հայաստանում մեկ ուրիշ դատական համակարգ զարգանար՝ արբիտրաժի դատարանը, այսինքն՝ երկխոսության, բանակցելու մեկ ուրիշ էլեմենտ: Մենք, ցավոք սրտի, արբիտրաժի մշակույթ չունենք:

Մեկ ուրիշ դասական էլեմենտ էլ բանկային և ֆինանասատնտեսական համակարգերն են: Ես ամեն առիթով օգտագործում եմ այն փաստը, որ Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, բայց թե՛ դրամը, թե՛ բանկային համակարգը մնացին անփոփոխ: Սա հսկայական առավելություն է մարդկանց գիտակցության մեջ, որ Հայաստանը կայուն տնտեսական համակարգ ունի: Եւ եթե Հայաստանում արժույթը և բանկային համակարգը դրամատիկ փոփոխությունների ընթացքում կայուն են մնում, ապա Հայաստանին կարելի է վստահել:

Եվ վերջապես, ուզում եմ խոսել հայ մարդու կերպարի մասին ու կրկին ցանկանում եմ իմ շնորհակալության խոսքը հղել մեր հայրենակիցներին, մասնավորապես նրանց, ովքեր գտնվում են սփյուռքում՝ Ռուսաստանից մինչև Լիբանան, Արգենտինայից Միացյալ Նահանգներ: Տասնյակ տարիների ընթացքում աշխարհում ստեղծվել է հայ գործարար մարդու կերպար, և այդ կերպարն ազնիվ, աշխատասեր մարդու կերպար է: Սա մեծ արժեք է մեր երկրի ու բիզնեսի գրավչության համար: Պետք է ամեն ինչ անենք, որ այդ կերպարն անսասան մնա: Խորին շնորհակալություն եմ հայտնում ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև սփյուռքի բոլոր հայ գործարարներին, քանի որ նրանք են ստեղծել աշխատասեր ու ազնիվ ժողովրդի կերպարը:

Երկու խոսք բարեգործության մասին: Գիտեք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնն է: Հիմնադրամը ստեղծվել է 1990-ականների սկզբին, հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ուժերով և գործել է բոլոր տարիներին: Ըստ ավանդույթի՝ երկրի նախագահը եղել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, և այժմ ես եմ ստանձնել այդ պաշտոնը:

Վարչապետի հետ մայիսին առաջին հանդիպման՝ տարեկան ժողովի ժամանակ դրվեց հստակ խնդիր գործադիր տնօրինության առջև, որ 20-րդ դարի վերջում ստեղծված համահայկական հիմնադրամը պետք է ձևափոխվի, դառնա 21-րդ դարի հիմնադրամ: Ժամանակը փոխվել է, գործարարների ու բարերարների մեծ մասը հինը չեն, ավելի երիտասարդ են: Մեր հայկական բարեգործական կառույցը կարևոր է, պատմություն ունի, Հայաստանից դուրս հազարավոր հայեր վստահում են կազմակերպությանը: Իհարկե, կազմակերպությունն ունեցել է խնդիրներ, գիտեք՝ գործադիր տնօրենի հետ կապված, սակայն ցույց տվեց ժամանակը, որ այն առողջ մարմին է: Հայտարարվեց գործադիր տնօրենի մրցույթ, և մոտ 40 մարդ դիմեց ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Այսինքն, մարդիկ հավատում են: Ընտրվեց, կարծում եմ, բոլոր չափանիշներով լավագույն գործադիր տնօրենը:

Իհարկե, բարեգործական կառույցը բժշկի կամ բանկի նման կառույց է: Պետք է վստահես: Եթե բժշկին չվստահես, ինչպե՞ս ես գնալու նրա մոտ: Եթե բանկի գործունեությանը չվստահես, ինչպե՞ս ես փողդ պահելու: Եթե բարեգործական կառույցի բյուրեղային մաքրությանը չվստահես, ինչպե՞ս կարող ես նվիրաբերել: Կառույցի և տնօրինության առջև խնդիր է դրված, որ նոր մոտեցում ձևավորվի բարեգործական կառույցի ապագայի համար:

2018 թվականին ոչ միայն մեր առաջին հանրապետության 100- ամյակն էր, ոչ միայն Երևանի 2800-րդ տարեդարձն էր, ոչ միայն ապրիլյան հեղափոխության տարին էր: Նաև Սպիտակի երկրաշարժի 30-ամյակն է: Այն մարդիկ, ովքեր 30 տարի առաջ են ծնվել, չեն հիշի այդ օրը: Ես հիշում եմ՝ այդ օրը Հայաստանի Գիտությունների ակադեմիայի համակարգչային կենտրոնում զրուցում էինք պրոֆեսոր Շուքուրյանի հետ, երբ շենքը սկսեց գնալ-գալ: Հետո ուսանողների հետ գնացինք՝ օգնելու մարդկանց դուրս բերել փլատակների տակից: Թվերն եմ ուզում հիշեցնել. 25 հազար մարդ ըստ պաշտոնական տվյալների, բայց մինչ օրս մարդիկ հավատում են, որ այդ թիվն ավելի մեծ է եղել, որ ուղղակի խորհրդային կառավարությունը թաքցրել է այդ թիվը: Մեկ օրվա մեջ ավելի շատ մարդ է զոհվել, քան ողջ Արցախյան պատերազմի ընթացքում: 45-50 հազար մարդ դուրս են բերվել փլատակների տակից: Դա գրեթե նույնն է, ինչ այսօրվա Գյումրիի բնակչությունը: 500 հազար մարդ անօթևան է մնացել:

Ուզում եմ հիշեցնել, որ Սպիտակի, Վանաձորի, Գյումրիի մեր հայրենակիցները շատ համբերատար են եղել՝ գիտակցելով, որ բոլոր այդ տարիներին մենք լուծելու ուրիշ խնդիրներ ենք ունեցել, իրենց պահանջը չեն պարտադրել մեզ:

Շատ բան է արված: Գյումրիում շինարարություն է արված տարբեր անհատների կողմից, չենք կարող մոռանալ Քըրք Քըրքորյանի մեծ ներդրումը, կառավարությունների ծրագրերը, սակայն երբ այսօր գնում եք Գյումրի, նույն ցավը կա:

Բարեգործությունը և գործարարությունը կարող են իրար հետ կապվել: Գյումրին մեր պատմական քաղաքն է: Երևանը 2800 տարեկան քաղաք է, սակայն գտեք իրար կողք երեք փողոց, որոնք 100 տարեկան են: Երևանում չկա, բայց կա Գյումրիում: Այդ քաղաքը կերպար ունի: Մարդիկ հատուկ են, հատուկ մշակույթ ունեն, արվեստի, թատրոնի քաղաք է: Քաղաքը գեղեցիկ է, եթե կարողանանք վերանորոգել:

Ցավալի է, որ նախորդ տարի Գյումրի այցելել է 30 հազար մարդ, իսկ Արցախ՝ 18 հազար: Եթե համարենք, որ Արցախ այցելած մարդկանց մի մասը ծնողներն են, ովքեր գնացել են տեսնելու ծառայող զավակներին, ապա ուղղակի այցելուների թիվը քիչ է: Իսկ Գյումրի այցելած 30 հազարից 20 հազարն այն գյումրեցիներն են, ովքեր եկել են այցելելու ընտանիքներին: Իսկ Վրաստան նախորդ տարի այցելել է ավելի քան 1 մլն մարդ:

Հարենասիրությունը միայն սահմանին հայրենիքը պաշտպանելը չէ: Հայրենասիրությունը նաև այն է, որ շաբաթ-կիրակի երեխաների հետ այցելենք Գյումրի:

Իմ կոչը ձեզ հետևյալն է. ձեր շաբաթ-կիրակին ընտանիքների հետ անցկացրեք Վանաձորում, Սպիտակում, Իջևանում, Լոռիում, Գավառում, Արցախում՝ ուր կուզեք:

Երբ Գյումրին կունենա ոչ թե 30, այլ 300 հազար այցելու, այդ քաղաքը լրիվ ուրիշ քաղաք կդառնա: Ե՛վ հյուրանոցներ կավելանան, և՛ ռեստորաններ:

Կոչ եմ անում աջակցել հիմնադրամին և շաբաթ կիրակին անցկացնել Երևանից դուրս:

Կոչ եմ անում ձեզ՝ որպես գործարար՝ նախ և առաջ վստահ եղեք, որ մեր երկրի կերպարն այսօր աշխարհով մեկ շատ դրական է: Եվ եթե պետք է օգտագործվի Հայաստանը որպես դարպաս դեպի եվրասիական տարածք և Միջին Արևելք, արտասահմանյան ընկերությունների համար լոկոմոտիվը դուք եք:

Վստահ եղեք, որ լավագույն ժամանակն է, որ մենք՝ հայերս, ևս մեկ հեղափոխություն անենք, և այդ հեղափոխությունը տնտեսական պետք է լինի»:


Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ է

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ...

10:25

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

10:06

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոց

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի...

12:10

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի...

12:03

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

11:49

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր հարձակումներից. Էդուարդ Շարմազանով

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր...

11:05

Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է

Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է

10:42

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների...

10:23

«Շահագրգիռ» միջազգային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին

«Շահագրգիռ» միջազգային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են «աչք...

10:09

Հայր Ռուբենն առաջիկայում առանձին հանդիպում կունենա երիտասարդների հետ՝ փոխադարձ շփման և հոգևոր զրույցի համար

Հայր Ռուբենն առաջիկայում առանձին հանդիպում կունենա երիտասարդների հետ՝ փոխադարձ շփման և հոգևոր...

09:57

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի...

09:43

Հրապարակվել են Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների անունները

Հրապարակվել են Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների...

09:28

Որ հասցեներն են հոսանքազրկվելու

Որ հասցեներն են հոսանքազրկվելու

09:05

Սաստիկ բքի պատճառով Մեղրիի լեռնանցքը ժամանակավորապես փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Սաստիկ բքի պատճառով Մեղրիի լեռնանցքը ժամանակավորապես փակ է կցորդով տրանսպորտային միջոցների...

20:04

ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ․ Մոսկվան կշարունակի զարգացնել համագործակցությունը Կուբայի հետ․ Զախարովա

ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ․ Մոսկվան կշարունակի զարգացնել...

14:23

Մոսկվայում գրանցվել է ձմռան ամենացուրտ գիշերը

Մոսկվայում գրանցվել է ձմռան ամենացուրտ գիշերը

14:08

ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական ոստիկանության մեքենան

ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական...

13:52

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47