Հայաստանում 2018թ. հուլիս-սեպտեմբերին օգտատերերի սարքերի 29,16%-ը ենթարկվել է համացանցից վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։
Այս ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 5-րդ տեղն աշխարհի երկրների շարքում. այդ ցուցանիշը 2018թ. երկրորդ եռամսյակում կազմել է 29,98% (4-րդ տեղ) և առաջին եռամսյակում՝ 36,78% (7-րդ տեղ)։ Հայաստանին հարևան երկրներից քսանյակ է մտել Ադրբեջանը (8-րդ տեղ, 26,67%)։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները, որոնք ստացվել են Kaspersky Security Network-ի (KSN) օգնությամբ։
Գրոհի ենթարկված օգտատերերի %-ը (2018թ. հուլիս-սեպտեմբեր)
1. Վենեսուելա, 35,88%
2. Ալբանիա,32,48
3. Ալժիր,32,41
4. Բելառուս, 31,08
5. Հայաստան, 29,16
6. Ուկրաինա, 28,67
7. Մոլդովա, 28,64
8. Ադրբեջան, 26,67
9. Ղրղզստան, 25,80
10. Սերբիա, 25,38
11. Մավրիտանիա, 24,89
12. Ինդոնեզիա, 24,68
13. Ռումինիա, 24,56
14. Քաթար, 23,99
15. Ղազախստան, 23.93
16. Ֆիլիպիններ, 23,84
17. Լիտվա, 23,70
18. Ջիբութի, 23,70
19. Լատվիա, 23,09
20. Հոնդուրաս, 22,97 Միջին հաշվով, աշխարհում համացանցի օգտատերերի համակարգիչների 18,82%-ը երրորդ եռամսյակի ընթացքում ենթարկվել է Malware դասի վեբ-գրոհի, իսկ ապրիլ-հունիսին այդ ցուցանիշը կազմել է 19,59%։ «Թեև համացանցի միջոցով գրոհի ենթարկված օգտատերերի բաժինը Հայաստանում նվազել է, այդ ցուցանիշը նշանակալի մեծ է համաշխարհային միջինից։ Դա նշանակում է, որ օգտատերերը պետք է զգոնություն պահպանեն հատկապես ոչ պաշտոնական կայքերից բովանդակություն ներբեռնելիս և ուշադիր լինեն համացանցի տարբեր կայքեր այցելելիս։ Համացանցում անվտանգության պատշաճ ապահովման համար անպայման խորհուրդ է տրվում կիրառել վեբ-պաշտպանության գործառույթով հուսալի հակավիրուսային լուծում»,- նշել է կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։ Համացանցի միջոցով վնասաբեր ծրագրերով աշխարհի տարբեր երկրների օգտատերերի համակարգիչների վարակման ռիսկի աստիճանը գնահատելու համար «Կասպերսկի Լաբորատորիա»-ն ամեն երկրում հաշվել է ընկերության պրոդուկտների այն օգտատերերի տոկոսը, որոնց մոտ հաշվետու ժամանակաշրջանում վեբ-հակավիրուսն արձանագրել է վարակման փորձ։ Ստացված տվյալները հանդիսանում են այն միջավայրի ագրեսիվության ցուցանիշ, որտեղ աշխատում են համակարգիչները տարբեր երկրներում։ Ընդ որում, հաշվի են առնվում Malware դասի վնասաբեր օբյեկտների գրոհները, և հաշվի չեն առնվում դեպքերը, երբ վեբ-հակավիրուսն արձանագրում է պոտենցիալ վտանգավոր և անցանկալի ծրագրերը, ինչպիսին են RiskTool-ը և գովազդային ծրագրերը։
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01