Լենա Նազարյանը չգիտի՞, թե՞ միտումնավոր ճիշտը չի ասում։ Նա և իրենց կառավարությունը հերիք չէ մարդկանց մեղադրեցին չաշխատելու մեջ, հիմա էլ մեղադրում են լավ չհասկանալու մեջ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Լենա Նազարյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե ՀՀ ԱԺ–ը դեռ 2015-ին 13 տոկոս եկամտահարկ է սահմանել ՀՀ–ից դուրս շինաշխատանքներ իրականացնող աշխատողների համար, և այս լրացմանը կողմ է քվեարկել նաև Արփինե Հովհաննիսյանը, որը հիմա անթույլատրելի է համարում խոցելի խավի հարկումը։
«Այսինքն՝ արտագնա աշխատանքի մեկնածները չգիտե՞ն, որ հարկ են վճարում: Փաստորեն, տիկին Նազարյանը փաստել է, որ ես կողմ եմ քվեարկել ինչ-որ նախագծի, որը իր կարծիքով արտագնա աշխատանքի հետ կապ ունի (երևի քանի որ մի քանի լրատվամիջոցների վերնագրերում այդպես է նշված):
Ես կողմ եմ քվեարկել այն նախագծին, որը նախատեսում է, որ եթե Կառավարությունը կհաստատի նվազագույնը 40 մլրդ գումարով արտահանման ծրագիր, ու դրա արդյունքում որպես պարտադիր պայման ՀՀ-ում կհիմնվի ընկերություն, որի աշխատողները կգրանցվեն Հայաստանի Հանրապետությունում, բայց դե ֆակտո կաշխատեն արտերկրում, գործատուի կողմից կհարկվեն 13%-ով:
Տեղեկացնեմ տիկին Նազարյանին, որ այս պահի դրությամբ այս ծրագրերի շրջանակներում գրանցվածները հիմնականում օտարերկրացիներ են, որոնք իրենց եկամուտներից վճարում են կատարում ՀՀ պետական բյուջե:
Ի դեպ, Տիկի՛ն Նազարյան, ձեր կառավարությունը այս արտոնությունը 2018 թվականի հունիսին կատարված փոփոխության ուժով պահպանելու է մինչև 2022 թվականը
Հուսով եմ `պարզ է:
Ի դեպ` ո՛չ վարչապետի, ո՛չ էլ ՊԵԿ ղեկավարի մակարդակով չհերքվեց, որ քննարկվում է հայտարարագրումը: Դա արվում է այն չաշխատող ու նպաստ ստացող մարդկանց պատասխանատվության սպառնալիքի ուժով նպաստից զրկելու համար: Մարդիկ կասեն՝ ինչ ունեն , պետությունն էլ հանգիստ կզրկի նպաստից:
Դե ինչ` հերթով կասեմ էլ ինչ վտանգներ ունի ընդհանուր հայտարարագրումը»,– գրառման մեջ նշել է Արփինե Հովհաննիսյանը։
17:49
17:15
16:52
16:35
16:19
16:02
15:46
15:29
15:12
15:00
14:46
13:45
13:22
13:06
12:21
12:06
09:22
09:14
09:02
15:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15