Նոյեմբերի 21-ին ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 1329-րդ հանդիպմանը, որի շրջանակներում կազմակերպության նախագահությունը Խորվաթիայից փոխանցվեց Ֆինլանդիային:
Հանդիպման ընթացքում Զոհրաբ Մնացականյանը հանդես եկավ ելույթով, որում շնորհակալություն հայտնեց Խորվաթիային հաջող նախագահության անցկացման համար: Անդրադառնալով խորվաթական նախագահության առաջնահերթություններին՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց դրանց շարքում ընդգրկված կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը և այս ուղղությամբ Հայաստանի նոր կառավարության կողմից գործադրվող ակտիվ ջանքերը:
ԱԳ նախարարի պաշտոնակատարն իր խոսքում նշեց, որ ներկայացնում է մի կառավարություն, որն իշխանությունը ստանձնել է ժողովրդավարական հզոր շարժման՝ Թավշյա հեղափոխության արդյունքում: Բայց փոփոխությունները չկատարվեցին պարզապես մեկ ամսում: Դրանք մեր երկրում հասարակության ժողովրդավարական կարողությունների հետևողական ամրապնդման արդյունքն էին, որոնք ընդգրկել էին հանրության բոլոր շերտերը: Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ սա նաև Եվրոպայի խորհրդի և այս շրջանակներում գործընկերների հետ համագործակցության արդյունքն է:
Զոհրաբ Մնացականյանը բարձր գնահատեց նաև խորվաթական նախագահության շրջանում մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ կարևորելով ԵԽ անդամ երկրների՝ այս ոլորտում միասնաբար գործելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում նա հավելեց. «Մենք ականատես ենք եղել աշխարհի տարբեր հատվածներում մշակութային ժառանգությանը, ներառյալ հայկական մշակութային ժառանգությանը հասցված էական ու անդառնալի վնասներին»:
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ մի ժամանակահատվածում, երբ առերեսվում ենք բազմակողմ ձևաչափում միջազգային համագործակցության ճգնաժամի ահագնացող մարտահրավերիներին, երկրների հավաքական պարտականությունն է Եվրոպայի խորհրդի 70-ամյակին ընդառաջ մշակել հզոր ուղերձներ՝ ցույց տալու, որ այդ Կազմակերպությունն արդիական և գործուն է: Այս համատեքստում նախարարի պաշտոնակատար Մնացականյանն իր զորակցությունը հայտնեց Ֆինլանդիայի նախագահությանը Կազմակերպության գալիք 70-րդ հոբելյանական տարում, ինչպես նաև հատուկ շնորհակալություն հայտնեց Գլխավոր քարտուղարին Կազմակերպության նկատմամբ իր ամուր հանձնառության համար:
18:09
17:46
17:33
17:29
17:21
17:00
16:46
16:15
15:56
15:44
15:18
15:02
14:55
14:44
14:43
14:35
14:33
14:30
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02