Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունն արձագանքել է հայտնի ռուս լրագրող, ռադիոհաղորդավար Սերգեյ Դորենկոյի՝ «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում հնչեցրած քննադատությանը, որը վերաբերում է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքին Երևանում ԼԳԲՏ համաժողովի անցկացմանը:
Դեսպանատան պաշտոնական ֆեյսբուքյան էջումնշվում է, որ «վերջին շրջանում ռուսական մեդիատիրույթում հանդիպում ենք Հայաստանի ներքին զարգացումների վերաբերյալ տրամաբանությունից զուրկ, ոչ ադեկվատ, սադրիչ հայտարարությունների, որոնց թվին են դասվում Դորենկոյի վերջին արտահայտությունները»:
«Դիվանագիտական ներկայացուցչությանը, իհարկե, վայել չէ հանրային տիրույթում քննարկել անհեթեթ արտահայտությունները, բայց միևնույն ժամանակ դժվար է չարձագանքել, այսպես կոչված, փորձագետների ու լրագրողների կարծիքին, որոնք բարոյականության սահմաններից դուրս են ու սոսկ երկրի, ժողովրդի ու իշխանությունների հասցեին ուղղված վիրավորանք են: Ասվածի օրինակ են լրագրող, «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի հաղորդավար Սերգեյ Դորենկոյի արտահայտությունները, որոնցում նա քննարկում էր Հայաստանում ԼԳԲՏ թեման: Պարոն Դորենկոն մոռացել է եթերի էթիկայի բոլոր նորմերի մասին ու, հավանաբար, երրորդ անձանց մատուցմամբ իրեն թույլ է տվել մի շարք վիրավորական արտահայտություններ մեր երկրի, ժողովրդի, նրա ղեկավարության հասցեին»,-ասված է դեսպանատան հայտարարությունում:
Բացի այդ, հայկական կողմը լրագրողին խորհուրդ է տվել ապատեղեկատվության տարածմամբ չզբաղվել, իրականությունը չխեղաթյուրել, փաստերը մանիպուլյացիաների չենթարկել:
Հավելենք, որ Դորենկոն ավելի վաղ ասել է, որ Փաշինյանը պետք է հստակ դիրքորոշում ունենա ԼԳԲՏ հարցում. կա՛մ աջակցի ԼԳԲՏ ակտիվիստներին, կա՛մ էլ ավանդական ընտանեկան արժեքներին:
Լրագրողն անդրադարձել էր Փաշինյանի՝ Ազգային ժողովում ունեցած ելույթի այն հատվածին, որում նա պատմել էր Փարիզում բնակվող հայ միասեռական զույգի մասին: Դորենկոյի կարծիքով՝ դա մեծ հարված էր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի հեղինակությանը:
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01