ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացվեց և 64 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունվեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ 24-ժամյա ռեժիմում նախագծի հեղինակների կողմից առաջարկներ չեն եղել, առաջարկ եղել է միայն ՀՀԿ-ի կողմից, որով առաջարկվել է՝ ՀՀ վարչապետին սպասարկող ինքնաթիռից և ուղղաթիռից օգտվելու այլ անձանց կարգը վարչապետի փոխարեն կառավարության կողմից սահմանվի, և այդ տեղեկությունը հրապարակային դառնա:
«Այս առաջարկը որևէ ձև չի առնչվում կառավարության կողմից ներկայացված նախագծին, այն լրիվ այլ է և վերաբերում է միայն ՀՀ նախագահի և վարչապետի նստավայրերին»,-ասաց փոխնախարարը:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է, որ Հայաստանի նախագահի նստավայրը տեղափոխվի Երևանի Մաշտոցի 47 հասցեից Բաղրամյան 26, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26-ից Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1:
Նման առաջարկ արել էր «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, ով ամբիոնից հայտարարեց, որ գործող կառավարությունը երկրորդ անգամ է մերժում է այս գաղափարը:
«Ես փորձում եմ այսօրվա կառավարությանը դարձնել ավելի հաշվետու, ծախսերը դարձնել ավելի հասանելի և հասարակությանն ավելի տեղեկացված դարձնել կառավարական հաճույքների կամ փոխադրումների մասին: Առաջին անգամ մերժեցին զավեշտալի պատճառաբանությամբ՝ ասելով, որ եթե կառավարությունը սահմանի կարգը, ոչ թե վարչապետը, դա կխախտի օպերատիվությունը»,- ասաց նա և նշեց, որ երկրորդ մերժումն ըստ նրա ավելի անընդունելի էր, երբ առաջարկվում էր հինգ օրվա ընթացում օգտվողների անունները հրապարակվեն:
«Այսօրվա պատճառաբանությունը պակաս պատճառաբանված չէ, շատ էլ լավ առիթ էր հասարակությանը տեղեկացնելու՝ ուր են գնում պետական փողերը, ում վրա են ծախսվում, ինչի համար»,- ասաց նա և նշեց, որ որևէ քաղաքական շահ այս նախաձեռնության տակ չկար, և մերժումը բացառապես քաղաքական նպատակներով է»,- ասաց նա:
Հարցին անդրադարձավ նաև փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ով նշեց, որ փորձում էր հասկանալ՝ Աշոտյանի առաջարկն ինչ կապ ունի ներկայացված նախագծի հետ, բայց այդպես էլ որևէ առնչություն չգտավ: «Այս օրենքի նախագիծը երկու ինստիտուտների հաշվառման մեջ փոփոխություն անելն է»,- ասաց նա և նշեց, թե ինչ կապ ունեն ուղղաթիռները, ինքնաթիռները ու այլ գույքը:
«Բայց այդուհանդերձ, ըստ Միրզոյանի, սա չէր մեխը պարոն Աշոտյանի: Այլ հետևյալն էր, որ ինքը փորձում է կառավարությանն ավելի հաշվետու դարձնել: Պարո՛ն Աշոտյան, Ձեր ջանքերը՝ կառավարությանն ավելի հաշվետու դարձնելուն ուղղված, մեղմ ասած ժամանակավրեպ են, երկու պատճառով՝ նախ դուք երկար տարիներ ունեիք այն ավելի թափանցիկ դարձնելու, և երկրորդը, հարկ չկա ուղղակի փորձել կառավարությանը թափանցիկ դարձնել, կառավարությունը անհամեմատ հաշվետու և թափանցիկ է, քան 6-7 ամիս առաջ, ես ձեզ դա հավատացնում եմ»,- ասաց նա:
Վերջում էլ ասաց, որ ինքն առաջարկում է Աշոտյանին իր հիանալի հռետորաբանական ձիրքն ու ճարտասանությունը հարմարացնել գրավոր տեքստերի համար: «Որովհետև թույլ տվեք ենթադրել, որ գրավոր տեքստերի պրակտիկայի առիթ կլինի»,- ասաց նա:
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
11:02
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42