Դեկտեմբերի 1-ին լրանում է ֆիզիկական անձանց գույքահարկի վճարման ժամկետը, որը գանձում է համայքը: Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է՝ ժամանակին վճարելով գույքահարկն ու հողի հարկը, կխուսափեք տույժերից ու տուգանքներից: Կարևոր է իմանալ նաև, որ հենց քաղաքացիների անմիջական մասնակցության ու հարկերի պարտաճանաչ վճարման շնորհիվ հնարավոր է լուծել Երևանի խնդիրները՝ մանկապարեզների սպասարկումից սկսած մինչև կանաչապատում, պոլիկլինիկաներից մինչև բնակարանային ֆոնդի պահպանում և այլն: Ինչպես տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ գույքահարկի իր վճարումն այսօր կատարեց նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի աշխատակիցներից քաղաքապետը հետաքրքրվեց՝ որքանո՞վ են Երևանի բնակիչներն ակտիվ իրենց հարկային պարտավորությունների կատարման գործում:
Հայկ Մարությանը զրուցեց նաև բնակիչների հետ, լսեց խնդիրների մասին ու վստահեցրեց, որ դրանք քայլ առ քայլ կստանան լուծումները: Շարժական և անշարժ գույքի կամ հողի տարեկան հարկի չափի ու վճարման ենթակա պարտավորությունների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական yerevan.am կայքից: Ի դեպ, վճարման ենթակա գումարի չափի մասին տեղեկատվությունը թարմացվում է ամեն օր: Վճարման գործընթացը հեշտացնելու նպատակով քաղաքացիներին մի քանի տարբերակ է առաջարկվում: Նախ՝ PIN-կոդերն ու անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալու և վճարելու համար պետք է զանգել վարչական շրջանների թեժ գիծ կամ պարզապես այցելել վարչական շրջանի աշխատակազմ: Ստանալով կոդը՝ կարելի է նաև կայքում մուտքագրել այն և վճարում կատարել տեղում: Վճարել հնարավոր է նաև բջջային հավելվածների, վճարման տերմինալների միջոցով և բանկերում: Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը նշում է, որ գույքահարկը մայրաքաղաքի կարիքները հոգալու ֆինանսավորման անհրաժեշտ աղբյուր է: «Այս առումով շատ կարևոր է ապահովել ամբողջական հավաքագրում: Երևանի յուրաքանչյուր բնակիչ պետք է գիտակցի անձնական քաղաքացիական պարտականությունը ու նաև գույքահարկի պարտաճանաչ վճարմամբ մասնակցություն ունենա քաղաքի խնդիրների լուծմանը»,- ասում է փոխքաղաքապետը: Տարվա ընթացքում քաղաքացիները պարբերաբար տեղեկություն են ստանում պարտավորությունների ժամկետների մասին՝ հեռախոսազանգով կամ տեքստային հաղորդագրություններով: Սակայն մինչ օրս դեռ կան անգամ խոշոր ընկերություններ ու թանկարժեք գույքի սեփականատերեր, որոնք, ինչ-ինչ պատկերացումներից ելնելով, չեն շտապում վճարել իրենց գույքահարկը: Հարկ է իմանալ, որ գույքահարկի կամ հողի հարկի վճարումը սահմանված ժամկետում չկատարելը, Հարկային օրենսգրքի համաձայն, օրական հաշվարկով կիրառվող տույժեր է նախատեսում: Իսկ վճարումը չկատարելու դեպքում ի վերջո գործերը փոխանցվում են իրավապահ գերատեսչություններին: «Շատ կարևոր է, որ մեր բնակիչները վստահ լինեն, որ, հարկային պարտավորությունները կատարելով, իրենց յուրաքանչյուր լուման գնում ու ծառայում է նպատակին, այդ թվում տարեկան և հնգամյա զարգացման ծրագրերի իրականացմանը», -շեշտում է Հայկ Սարգսյանը: Գույքահարկի դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը սահմանվում է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով: Միևնույն ժամանակ յուրաքանչյուր տարի Երևանի ավագանին հաջորդ տարվա համար որոշակի սոցիալական խմբերի համար սահմանում է արտոնություններ՝ Հայրենական պատերազմի վետերաններ, Արցախյան պատերազմում զոհվածներ, հաշմանդամներ և այլն: Զինծառայության մեջ տվյալ պահին գտնվող անձինք օրենսդրությամբ ազատվում են գույքահարկից:
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01