Այս պահի դրությամբ արդեն քաղաքական 2 ուժեր՝ «Իմ քայլը» դաշինքը և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, հրապարակել են իրենց կարգախոսները, ՀՀԿ-ն՝ նաև լոգոն: «Իմ քայլի» կարգախոսն է՝ «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն», իսկ ՀՀԿ-ինը՝ «Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին»: ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հրապարակել է նաև ՀՀԿ լոգոն. այն սև և սպիտակ է:Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ «Իմ քայլի» կարգախոսը «ոչ լավ, ոչ վատն» է. «Երկար է ու հիշվող չի»:
Ըստ նրա՝ եթե Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ իշխանական ուժն էր քաղաքական դաշտը բաժանում սև-սպիտակի, սևացնում ՀՀԿ-ին, այս անգամ ՀՀԿ-ն ինքն է իրեն սևացնում. «Ես չեմ կարծում, որ դա պատահական է արված, այսինքն՝ ՀՀԿ-ն ֆիքսում է, որ, եթե «Իմ քայլը» մի բևեռում է, ապա իրենք՝ մյուս, եթե «Իմ քայլը» սպիտակ է, իրենք՝ սև: Իրենք դա ընդունում են, որպեսզի տարբերվեն»:
Կ.Քոչարյանը տարակուսանք հայտնեց, թե ինչքանով է լավ կարգախոսը «Եթե մտահոգ եք» արտահայտությամբ սկսելը, բայց նշեց, որ մարտավարությունը հասկանալի է:
Թե ի՞նչ ազդեցություն կունենա ՀՀԿ կարգախոսն ընտրողի վրա, քաղտեխնոլոգը նշեց, որ այս անգամ ագրեսիան ոչ թե իշխանությունների, այլ ՀՀԿ-ի կողմից է վերջին մեկ ամսում.
«Դրանով իրենք փորձում են ընտրազանգվածի այն հատվածից, որը չի ուզում իր ձայնը տալ «Իմ քայլը» դաշինքին, այդ հատվածից առավել ռադիկալ հատվածը, նկատի ունեմ՝ ոչ թե ագրեսիվ առումով ռադիկալ, որովհետև դրանից «Սասնա ծռերն» են տանելու, և հուսով եմ, որ այդ հատվածը շատ փոքր է, այլ զուտ՝ չընդունելով նոր իշխանությանը ծայրահեղական, առավելագույնս փորձեն այդ հատվածին իրենց կողմ քաշել և մոբիլիզացնել իրենց այն սոցիալական բազան, որ ստեղծել են 20 տարիների ընթացքում»:
Կ.Քոչարյանի կարծիքով՝ ՀՀԿ-ն փորձելու է հաղթահարել անցողիկ շեմը, այսինքն՝ այդ ընտրազանգվածը շատ մեծ չի լինելու: Թե ինչքա՞ն ձայն է անհրաժեշտ նվազագույն շեմը հաղթահարելու համար, նա դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ դրա համար պետք է իմանալ՝ քանի ընտրող կմասնակցի քվեարկությանը.
«Անցած ընտրություններին հայտարարեցին, որ 1.6 մլն է մասնակցել, որին ես չեմ հավատում: Հիմա պարզ չէ, թե քանիսը կգնան ընտրատեղամաս, այսինքն՝ ազդող գործոնները շատ են՝ հետհեղափոխական վիճակ է, ձմեռ է, և այլն»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02