ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը հերքում է այն խոսակցությունները, որ հնարավոր է՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը հրաժարական կտա:
«Ես և պարոն Օրբելյանը տարաձայնություններ չունենք, չգիտեմ այդ խոսակցությունները որտեղից են գալիս։ Մենք քննարկումներ ունեցել ենք, թե, օրինակ, հետագայում ինչպիսի գործընթաց կարող է լինել օպերային թատրոնի աշխատանքներում, ինչպես անել, որպեսզի կոլեկտիվն ավելի լայն ներգրավվածություն ունենա գործընթացներում՝ աշխատանքային քննարկում, որը հրապարակելու կարիք չկա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Լիլիթ Մակունցը։
Նա անդրադարձավ նոյեմբերի 13-ին իր տարածած հայտարարությանը, որով բանավոր զգուշացում էր ներկայացրել թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին՝ աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ զբաղվելու և աշխատակիցների նկատմամբ ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում գործադրելու համար:
Լիլիթ Մակունցի խոսքով՝ սեպտեմբերի սկզբին՝ Երևանի ավագանու ընտրություններից առաջ, ՊՈԱԿ-ների տնօրենների հետ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում նրանց հիշեցվել է այն օրենքների մասին, որոնք պետք է պահպանեն։
«Երբ ես ահազանգ ստացա, որ օպերային թատրոնում տեղի են ունենում նման գործողություններ, անհրաժեշտ համարեցի դրա մասին հրապարակային գրառում կատարել: Օպերային թատրոնի տնօրենի հետ այս թեմայի շուրջ մենք զրուցել ենք և այժմ հարցը փակված է»,- ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատարը։
Հարցին ի պատասխան՝ Կարինե Կիրակոսյանը կոնկրետ ի՞նչ գործողություններով էր զբաղվել, որը հարուցել էր Լիլիթ Մակունցի զայրույթը, նախարարի պաշտոնակատարը նշեց, որ Կիրակոսյանն այդ հարցի պատասխանը ստանալու համար գրավոր դիմել է իրենց և ստացել պատասխանը։
«Այս պահին նպատակահարմար չեմ գտնում խոսել բովանդակության մասին, գաղտնիք չեմ բացի, բայց այս պահին կարծում եմ՝ կարիք չկա ասելու»,-շեշտեց նա։
10:00
17:49
17:15
16:52
16:35
16:19
16:02
15:46
15:29
15:12
15:00
14:46
13:45
13:22
13:06
12:21
12:06
09:22
09:14
09:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15