Հայաստանի Հանրապետության նախագահ ԱրմենՍարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնիընթացքում կոչ արեց բոլորին համախմբվել հայրենիքի ու հայության վեհ գաղափարի շուրջ ևկարևոր ներդրումը բերել հայրենիքի շենացմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագահի ուղերձը հնչեց հեռուստամարաթոնի ուղիղ հեռարձակման ժամանակ։
Կարևորելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի բազմամյա գործունեությունը՝նախագահը հիշեցրեց, որ այս տարիների ընթացքում հանգանակվել է շուրջ 350 մլն ԱՄՆդոլար, որի միջոցով շատ ծրագրեր են իրականացվել թե’ Հայաստանում, թե’ Արցախում։ «Մերհարյուր հազարավոր հայրենակիցներ այս բոլոր տարիների ընթացքում իրենց աջակցությունը, ներդրումն ու լուման են բերել հիմնադրամի աշխատանքներին։ Ժամանակն է վերանայել, վերագնահատել այն, ինչ արվել է մինչ օրս և մտածել ապագայի մասին»,- ասաց նախագահԱրմեն Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ 20-րդ դարի վերջում ստեղծված հիմնադրամը կարիք ունի վերագնահատել իրանցած ճանապարհն ու նոր մոտեցումներ որդեգրել։
«Ժամանակն է, որ «Հայաստան» հիմնադրամը գործի ոչ միայն որպես կառույց, որն աջակցում էՀայաստանին ու Արցախին, օգնում է այս կամ այն ծրագրի իրականացմանը, այլև դառնաազգային գործակալություն, որի նպատակն է զարգացնել Հայաստանը, Արցախն ու, ինչու ոչ, նաև Սփյուռքը։ Այսինքն, ես ակնկալում եմ, որ հիմնադրամը վերսկսի գործունեությունը ոչ միայնԱրցախում ու Հայաստանում, այլև կամաց-կամաց գործունեություն ծավալի նաև Սփյուռքում»,- ասաց նախագահը։
Նա նշեց, որ եկել է ժամանակը, որ ողջ հայ ժողովուրդը միավորվի իր գործունեության բոլորոլորտներում՝ կրթական, մշակութային, գործարար կամ քաղաքական։ «Ժամանակն է, որհանդես գանք աշխարհի առջև որպես միասնական և հզոր պետություն։ Փորք պետություն, բայցհզոր պետություն։ Մենք փորք պետություն ենք, բայց համաշխարհային ազգ և մեր ողջ ազգիներուժը ներդնելով կարող ենք հաղթահարել ցանկացած խնդիր։Կոչ եմ անում միավորվել, համախմբվել հայրենիքի, Արցախի, հայության վեհ գաղափարի շուրջը և ձեր կարևոր ներդրումըբերել մեր հայրենիքի շենացմանը»,- հայտարարեց Արմեն Սարգսյանը։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02