Այդ քննադատությունը առավել սուր բնույթ կրեց, երբ հրապարակվեց 2019թ. բյուջեի նախագիծը: Հ. Բագրատյանը նման բյուջեի նախագծի համար կոչ արեց պատժել ֆինանսների նախարարին: Մեծ հաշվով, նախկին վարչապետը ճիշտ է. դա ոչ թե զարգացման բյուջե է, այլ՝ «յոլա գնալու»: Վերջին անգամ նմանատիպ բյուջեի նախագիծ 1993 թվականին ներկայացրել էր Խոսրով Հարությունյանը: Դեռ լավ է, որ վերջինիս հեռացրին աշխատանքից, թե չէ Հայաստանն ու Արցախը տնտեսական աղետի կենթարկվեին:
Բայց վերադառնանք մեր օրերը: Բագրատյանի պես մենք էլ ենք բազմիցս քննադատել ֆինանսների նախարարին ու իր շրջապատին՝ անհասկանալի ֆինանսական քաղաքականության և կասկածելի քավոր-սանիկական, բիզնեսների մեջ ներգրավված լինելու, և նախարարությունում ոչ կառուցողական (մեղմ ասած) մթնոլորտ ձևավորելու համար:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: