«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հնարավո՞ր է արդյոք այնպիսի կադրային քաղաքականություն իրականացնել երկրում, որ կառավարման համակարգը շահի, որակյալ կադրերն անգործ չմնան, իսկ հասարակությունն էլ գոհ լինի իշխանությունների վարած կադրային քաղաքականությունից։ Կարծում եմ՝ ոչ կամ՝ գրեթե ոչ։
Միշտ կլինեն մարդիկ, որոնց կթվա, թե իր արժանիքները պատշաճ գնահատված չեն՝ ինքն ավելիին է արժանի։ Եվ եթե հարեւան Պետրոսի տղա Պողոսը կարող է փոխնախարար աշխատել, ապա ինքն առնվազն նախարար պետք է լինի կամ փոխվարչապետ։
Մյուս կողմից, անշուշտ, պետական պաշտոն զբաղեցնողների արժանիքներն այնքան անժխտելի պետք է լինեն, եւ նրանց աշխատանքի արդյունքն էլ այնքան շոշափելի, որ մարդիկ տարվող կադրային քաղաքականության վերաբերյալ կասկածներ չունենան։ Երբ հանկարծ իմանում ես, որ տարիներ առաջ Հայաստանում ձախողված, երկրից փախած եւ արտերկրում պատահական աշխատանքով գոյատեւած ու իրեն այդպես էլ «չգտած» անձին հանկարծ փոխմարզպետի պաշտոն են առաջարկել, սիրտդ ցավում է երկրիդ համար, ու ակամայից հայտնի նախադասությունն ես հոգոցի նման արտաբերում․ «Բա մենք սրա՞ համար էինք հեղափոխություն անում»։
Այնպես որ, շտապելուց եւ կասկածելի կենսագրությամբ ու չկայացած մարդկանց պաշտոններ տալուց առաջ հարկավոր է մի լավ մտածել։ Նման նշանակումները ոչ միայն հիասթափեցնում են հույսով լի մարդկանց, այլեւ արժեզրկում պետական պաշտոնն ու ծառայողական առաջխաղացման գաղափարը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02