Նոր իշխանությունների կողմից 6-7 ամսվա ընթացքում վարվող քաղաքականությունը բավարար էր հասկանալու համար, թե որ ուղղությամբ է գնում երկիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Երկու-երեք օրից սկսվում է ափալ-թափալ ընտրությունների քարոզարշավը: Յուրաքանչյուր քաղաքական ուժ կներկայացնի Հայաստանի զարգացման իր տեսլականը: 6-7 ամիսը բավարար էր, որ մենք նայեինք, տեսնեինք, թե որ ուղղությամբ է գնում մեր երկիրը: Ես բարձրաձայնել եմ մի շարք մտահոգություններ, դրանք հարվածում են մեր ազգային-քրիստոնեական արժեքներին: Ակնհայտ է ուղղակի, անուղղակի հակաքարոզ ավանդական արժեքների նկատմամբ, ակնհայտ է պղծության, համասեռամոլության, թմրանյութերի օգտագործման քարոզ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ չպետք է տպավորություն ստեղծվի, թե ինքը և իր քաղաքական ուժը մեղք չեն գործել, ինքը հանդես չի գալիս դատավորի դիրքերից, հանդես է գալիս մտահոգ քաղաքացու դիրքերից:
«Ավանդականն է տարիներ շարունակ պահել մեր ժողովրդին այս հազարամյակների ճակատամարտերում: Տեսանելի թշնամին ավելի պակաս վտանգավոր է, քան անտեսանելին: Մենք պետք է ուշադիր լինենք, չգրված օրենք է, կան թշնամական անտեսանելի երևույթներ, որոնք մարտահրավեր են: Դրանք ապազգայինն ու համաքրիստոնեականն են, հակահայկականն են, որոնք կան:
Երբ մենք քննադատում ենք, վարչապետն ասում է՝ ինչու իրենց իշխանության ժամանակ համասեռամոլություն չի՞ եղել: Ոչ մեկն իրենց չի ասում՝ համասեռամոլությունը ծնվել է Փաշինյանի կառավարման շրջանում: Դրանք եղել են 1000, 2000 տարի առաջ:
Խոսքը քարոզի մասին է: Ես ո´չ ՀՀՇ-ի, ո´չ ՀՀԿ-ի կառավարման շրջանում չեմ հիշում դեպք, որ վեհարանի գրավման փորձ կատարեն, չեմ հիշում, որ մարդկանց, որ հայտարարեին, որ Հայոց եկեղեցու պատմությունն ավելորդ առարկա է, իրեն պաշտոն տանք»,- ասաց նա:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ մտահոգված է պատկան մարմինների լռությամբ: Ըստ նրա՝ զրո է այն կրթության արժեքը, որը չունի ազգային նկարագիր:
«Իշխանությունը մենք էինք, ու մենք թույլ չէինք տա համահայկական քարոզ, եկեղեցու, ընտանիքի դեմ քարոզ, թույլ չէինք տա, որ մեր կրթության նախարարն ասեր, որ Եկեղեցու պատմությունը տեսնենք ինչ ենք անելու: Օրենսդրական նախաձեռնությունն անում ես, որը մի նպատակ ուներ՝ պաշտպանելու բոլորիս երեխաներին, բայց մերժվեց: Ի՞նչ էինք ասում՝ ասում էինք՝ արգելենք համասեռամոլության, պղծության և այլնի քարոզը, բայց մերժեցին, ինչի՞, այ ախպեր»,- շեշտել է ԱԺ փոխնախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում:
20:45
20:19
19:37
17:51
17:33
17:15
16:58
16:45
16:29
16:13
15:53
15:12
14:48
14:34
14:09
13:53
13:38
13:15
13:02
12:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45