Չնայած տարեսկզբում տնտեսության համար ոչ այնքան բարենպաստ պայմաններ էին ստեղծվել, 2016-ի առաջին կիսամյակում ՀՀ-ում գրանցվեց 4,8% տնտեսական ակտիվության աճ: Այս մասին տեղեկանում ենք ԱՎԾ-ի հրապարակած ազգային տնտեսության հունվար-հունիս ժամանակահատվածի նախնական վիճակագրական տվյալներից: Վերոնշյալ ցուցանիշը մեկ տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Այս ցուցանիշի ձևավորման համար ամենամեծ դերակատրությունն ունեցել է արդյունաբերությունն ու ծառայությունների ոլորտը։ Առաջինում գրանցվել է 8,9, երկրորդում՝ 8,3 տոկոս աճ։ Գյուղատնտեսությունն ապահովել է 3,3 տոկոսանոց աճ։ Անկում է գրանցվել շինարարության եւ էներգետիկայի ոլորտներում։ Դադարել է արտաքին առեւտրաշրջանառության անկումը։ Առաջին կիսամյակին այն ավելացել է 2,7 տոկոսով։ Թեև դա պայմանավորվել է բացառապես արտահանման ծավալների աճով։
Վերջին ցուցանիշը հետաքրքական է, այն դեպքում, որ փլուզումների հետեւանքով հունիսի վերջից դադարեց գործել Վերին Լարսի անցակետը։ Թեև փորձ արվեց հայկական ապրանքների արտահանումը կազմակերպել լաստանավով, այնուհանդերձ դա չէր կարող լիարժեք փոխարինել ցամաքային փոխադրումներին։ Տնտեսավարողների մի մասը ստիպված եղավ հետաձգել ապրանքների տեղափոխումը արտաքին շուկաներ։ Մի բան, ինչը բնականաբար չէր կարող բացասական ազդեցություն չունենալ արտահանման ցուցանիշների վրա։ Չնայած այս ամենին տարեսկզբի վեց ամիսներին Հայաստանից 16,7 տոկոսով ավելի շատ ապրանք է դուրս տարվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
Դեռևս պահպանվում է ներմուծման անկումը, ինչը ևս արդյունք է բեռնափոխադրումների հետ կապված դժվարություններ:
Չնայած նրան, որ առաջին հինգ ամիսների տվյալներով, ներմուծումը 0,9 տոկոսանոց աճ արձանագրեց՝ արդեն կիսամյակի արդյունքներով, երբ հունիսին ներկրումները կրճատվեցին գրեթե 12 տոկոսով, ցուցանիշը բացասական դարձավ։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58