«Հեղափոխությունից հետո Հայաստանին հաջողվել է հասնել բարձրագույն չափանիշի՝ ապահովելով խոսքի, արտահայտման և ազատ հավաքների ազատությունը»,- այսօր՝ «Խոսքի ազատություն. որտե՞ղ են սահմանները» թեմայով քննարկման ժամանակ, հայտարարեց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։
«Մենք հուսով ենք, որ այս քարոզարշավի ընթացքում կհաջողվի ատելության խոսքը նվազագույնի հասցնել, ընդհանրապես վերացնել, քանի որ այն սպանում է ժողովրդավարությունը, բացասական ազդեցություն ունենում քաղաքական մշակույթի վրա։ Մենք հույս ունենք, որ այս ընտրությունների արդյունքում Հայաստանին կհաջողվի ձևավորել այդ քաղաքական մշակույթի բարձրագուն ստանդարտը»,- ասաց դեսպանը։
Պյոտր Սվիտալսկին նշեց՝ իր տպավորությունն այնպիսին է, որ այժմ մարդիկ Հայաստանում ավելի ազատ են և ցանկություն ունեն վայելելու այդ ազատությունները։
«Սակայն դրա կարևորագույն ձևավորողներից են նաև ԶԼՄ-ները, քաղաքացիական հասարակությունը և քաղաքական դասը։ Ազատ խոսքը պարտադիր չէ, որ լինի գեղեցիկ, քաղաքավարի, փափուկ, այն կարող է լինել նաև կոպիտ ու ցավեցնող։ Բայց դա էլ ունի իր սահմանները։ Մի բան, որ անհրաժեշտ է սովորել Հայաստանի քաղաքական դաշտում, դա այն է, որ քաղաքական գործչի կաշին պետք է մի քիչ ավելի հաստ լինի, քան սովորական մարդունը»,- ասաց եվրոպացի դիվանագետը։
Հարցին՝ ինքը Հայաստանում լրագրողների ինքնագրաքննության մթնոլորտ նկատո՞ւմ է, Պյոտր Սվիտալսկին պատասխանեց՝ սա մի հարց է, որին պետք է պատասխանեն հենց լրագրողները։
«Լրագրողները պետք է իրենք կարգավորեն իրենց աշխատանքում, լրատվամիջոցները պետք է ձևավորեն այն դաշտը, որում իրենք պետք է գործեն նոր և ազատ Հայաստանում։ Հայաստանի անհրաժեշտ է նոր օրենսդրություն, նոր միջավայր, որը կապահովի լրատվամիջոցների գործունեությունը։ Եվրոպական միությունը հանձնառու է աջակցել Հայաստանում լրատվամիջոցների համար նոր միջավայրի ձևավորմանը, որը կապահովի ազատ և անկախ լրատվամիջոցների գործունեությունը»,- ամփոփեց ԵՄ դեսպանը։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02