«Սասնա ծռերի» անդամներն ու իրենց համախոհները մեզ չեն դիմել հանդիպելու համար, և բացի այդ, նրանց ու նրանց համախոհների հետ ես հանդիպելու ցանկություն չունեմ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՊՊԾ գնդի զավթման ժամանակ զոհված ոստիկան Գագիկ Մկրտչյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը։
Դիտարկմանը, թե ինչու՞ չեն համաձայնում հանդիպել Ժիրայր Սեֆիլյանի հետ, որովհետև Սեֆիլյանն «Ազատության» եթերում հայտարարել է, որ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն իրենց արգելել է հանդիպել Ժիրայր Սեֆիլյանի ու «Սասնա ծռերի» հետ, Անահիտ Մկրտչյանն ասաց, որ դա իրենց որոշումն է։
«Օսիպյանին թող չխառնեն, ես չեմ ցանկանում հանդիպել իրենց հետ, ես, ի՞նչ է, սեփական խելք չունեմ, որ մարդասպանների հետ չհանդիպեմ։ Ինչու՞ պետք է հանդիպեմ, ովքեր են իրենք, որ հանդիպեմ»,-ասաց Մկրտչյանը։
Վերջինս անդրադարձավ նաև համաներմանը, որն անդրադառնում է նաև «Սասնա ծռերին», եթե տուժողներն ու պատանդառուներն առարկություն չունենան. «Ես որպես հայուհի եմ ասում՝ նրանք չեն համաներվելու, նրանց ներում չի հասնում, ինչու պետք է համաներվեն մի խմբի անդամներ, ովքեր նախաձեռնել են գնդի զավթումը, իսկ տեսնելու ցանկություն չունեմ, ես էնքան թասիբ ունեմ, ինչու՞ պետք է հանդիպեմ նրանց»։
Հարցին, թե իսկ իրենց Ժիրայր Սեֆիլյանը դիմել է հանդիպելու համար, Անահիտ Մկրտչյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ ընդամենը լուրեր է լսել հանդիպման ցանկության մասին։
Tert.am-ը Ժիրայր Սեֆիլյանի հայտարարության վերաբերյալ պարզաբանում խնդրեց նաև ոստիկանությունից՝ հարցնելով, թե արդյոք Վալերիյ Օսիպյանը միջամտում է զոհված ոստիկանների ընտանիքների որոշումներին:
Ի պատասխան ոստիկանությունից հայտնեցին, որ պարզաբանում է տրվել պաշտոնապես, համաձայն որի՝ հայտնել են.
«Վերջին ատյանի ճշմարտության կեցվածք ընդունած Սեֆիլյանը բազմակի է ստում: Նախ` ոստիկանության պետը խնդիր չունի որևէ հարցում խոչընդոտելու զոհվածների ընտանիքիներին: Պատճառը, կարծում ենք, լրացուցիչ պարզաբանման կարիք չունի»։
Հիշեցնենք,որ ՊՊԾ գնդի զավթման ժամանակ զոհվել է երեք ոստիկան՝ Յուրի Տեփանոսյանը, Արթուր Վանոյանն ու Գագիկ Մկրտչյանը։
18:34
16:32
15:58
15:38
15:13
13:24
13:09
12:48
12:32
12:13
10:10
17:39
16:26
16:04
15:48
15:33
14:46
14:31
14:13
14:11
13:19 20.06.25
13:35 20.06.25
14:02 20.06.25
13:03 20.06.25
13:24 21.06.25
15:58 21.06.25
12:32 21.06.25
16:26 20.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03