Մենք աշխատում ենք, որ այնպիսի լուծում գտնվի, որի մասին բոլորը նույն կերպ մտածեն: Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով վերջին օրերին երկրում ստեղծված իրավիճակին:
«Եթե ճիշտ չլուծենք, դա դեմ դուրս կգա պետությանը: Առայժմ մենք պետք է մտածենք ամեն ինչ անել, որպեսզի պետության դերակատարումն իր տեղում մնա»,-ասաց նա:
Գալուստ Սահակյանի խոսքով, ճիշտ լուծման տարբերակն այն է, որ մարդիկ զգան, որ իրենց գործողությունները որոշակիորեն մեծ հույսեր եւ տրամադրություններ չեն առաջացնում մարդկանց մոտ. «Կարծում եմ դատական կարգով, քաղաքական գործիչներով կորոշենք, որպեսզի պարզ, դրական, մատչելի լինի եւ՛ հասարակության համար, եւ՛ իրենց համար»:
Հարցին, թե ինչ զիջման կարող է գնալ իշխանությունը, Գալուստ Սահակյանն ասաց. «Ես՝ որպես իշխանության ներկայացուցիչ, բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, իսկ մինչ այսօր նրանց կողմից չկա որեւէ խոսք փոխզիջելու մասին։ Մենք պատրաստ ենք օրենքի շրջանակներում այնպես անել, որ փոխզիջումը եւ օրենքը համընկնեն մեկը մյուսին»:
«Ամենածանր ողբերգությունը այն էր, որ մարդը, ով կռվել էր ղարաբաղյան շարժման ընթացքում եւ մասնակցել քառօրյա վերջին պատերազմին, առաջին զոհը դարձավ: Իհարկե, ես չեմ ուզում որեւէ մեկին մեղադրել, համենայնդեպս, սրանք խոսակցություններ են, որ ժողովրդի մեջ այսօր անցնում է, իսկ լուծման ձեւը հետեւյալն է. ինչպիսի պահանջներ ուզում է լինի, դրանք պետք է իրավական լինեն, ինչ-որ ձեւով կարող ենք նաեւ քաղաքական չափումներ անել եւ փորձել խնդիրը լուծել եւ առաջ գնալ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք «Սասնա ծռերի» զինված խմբի անդամներն ահաբեկի՞չ են, ԱԺ նախագահն արձագանքեց. «Համենայնդեպս, մեկ անգամ ես դա տեսել եմ եւ որեւէ մեկը չի կարող այլ պայմաններ առաջադրել: Նույն խոսքերը, նույն մտորումները, նույն դիպվածները կատարվում էին նաեւ 99 թվականին: Այնպես որ, ես այսօր չեմ ուզում մեղադրել՝ դավաճան են։ Դավաճան չեն։ Պարզապես մտածում եմ, որ այնպիսի լուծում լինի, որ եւ՛ իրենց ձեռնտու լինի, եւ՛ հասարակությանը»:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58