ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը քրեական գործի նկատմամբ՝ տեղեկացնում ենք, որ ստացվել են գործով մեղադրյալներ Գ. Զոհրաբյանի և Ա. Միհրանյանի նկատմամբ նշանակված ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունները, որոնց համաձայն՝ վերջիններս ճանաչվել են մեղսունակ:
Փորձագետ Կարեն Վարդանյանի սպանությունը տեղի է ունեցել 2016 թվականի մարտի 17-ին: Նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ Սևանի Աղթամար թերակղզու մոտ Գ. Զոհրաբյանը և Ա. Միհրանյանը քարով բազմաթիվ հարվածներ էին հասցրել Կ. Վարդանյանի գլխին։ Այնուհետև տեսնելով նրա անշնչացած մարմինը և հասկանալով, որ արդեն մահացել է՝ նրա դիակը ավտոմեքենայով տեղափոխել են Երեւան եւ թաղել Գ. Զոհրաբյանին պատկանող ավտոտնակում։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա. Միհրանյանին և Գ. Զոհրաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (սպանություն կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Քրեական գործով քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը ապահովելու նպատակով, քննիչի որոշմամբ, մեղադրյալների նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննություն:
Ստացված թիվ 55 և 38 եզրակացությունների համաձայն՝ ինչպես իրավախախտումը կատարելիս, այնպես էլ ներկայումս Ա.Միհրանյանը և Գ. Զոհրաբյանը կարող էին և կարող են գիտակցել իրենց գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Այսպիսով, մեղսագրվող արարքի նկատմամբ նրանց, փորձագետների գնահատմամբ, հարկ է ճանաչել մեղսունակ:
Քրեական գործի քննությունը շարունակվում է: Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22