Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն այն կարծիքին է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ազդեցությունը երկրի տնտեսության վրա պետք է դիտարկել ավելի երկարաժամկետ կտրվածքով: Նոյեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը Տիգրան Խաչատրյանն ընդգծեց, որ հեղափոխությունը բերել է տնտեսական ազատության ավելի մեծ աստիճան, շուկաներ մուտքի ավելի մեծ հնարավորություններ և ավելի հավասար մրցակցություն: «Սրանք այն գործոններն են, որոնք կարող են և պետք է ապահովեն ավելի բարենպաստ միջավայր՝ ներդրումային որոշումներ կայացնելու համար, իսկ դրանք միանգամից արդյունքներ չեն տալիս: Այսպիսի միջավայրը նրա համար է, որ երկարաժամկետ առումով տնտեսական աճի ցուցանիշը լինի ավելի բարձր, տնտեսական աճը լինի ավելի կայուն, ստեղծվող արդյունքները մասնակիցների միջև բաժանվեն ավելի հավասարաչափ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Խաչատրյանը:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ 2018թ. հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6 տոկոս էր, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 7.1 տոկոս, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց. «Պատճառն այն է, որ որոշակի տնտեսական օբյեկտիվ գործոններ ազդում են այդ կարճաժամկետ թվային միջավայրի վրա: Գիտեք, որ հանքարդյունաբերության ոլորտում խնդիր է եղել կազմակերպություններից մեկի հետ, այն դադարեցրել է իր գործունեությունը: Այդ ժամանակահատվածում նա արտադրած կլիներ 130 միլիոն դոլարով ավելի շատ արտադրանք: Համապատասխանաբար, տնտեսական աճի ակտիվությունն ընդհանուր առմամբ ազդվում է այդ բոլոր գործոններից: Կարճաժամկետ ցուցանիշները և երկարաժամկետ սպասումները տարբեր բաներ են: Մենք կարող ենք ունենալ նաև իրավիճակ, որ 2018թ. դեկտեմբերի վերջի դրությամբ արձանագրած լինենք ավելի ցածր տնտեսական աճ և ավելի ցածր ցուցանիշ, քան 6 տոկոսն է, որովհետև կան որոշակի բազային փոփոխություններ, սակայն սրանք կարճաժամկետ խնդիրներ են»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:
Ամփոփելով խոսքը՝ նախարարի պաշտոնակատարը ևս մեկ անգամ շեշտեց, որ տնտեսության վրա Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ազդեցությունը պետք է դիտարկել ոչ թե կարճաժամկետ, այլ միջինժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով: Նա վստահեցրեց, որ տնտեսական ցուցանիշները միջինժամկետ և երկարաժամկետ կտրվածքով ավելի բարձր են լինելու:
18:09
17:46
17:33
17:29
17:21
17:00
16:46
16:15
15:56
15:44
15:18
15:02
14:55
14:44
14:43
14:35
14:33
14:30
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02