Ավելի շուտ Կուրը կթափվի Սեւ ծով, քան Ղարաբաղը կհայտնվի Ադրբեջանի կազմում։ Այդ մասին ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Ադրբեջանի Մեջլիսի փոխնախագահ Զիաֆետ Ասկերովի հայտարարությունը, թե ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է լուծվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:
«Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի Հելսինկյան երեք սկզբունքների հիման վրա` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, հանրապետության տարածքային ամբողջությունը եւ ուժի չկիրառումը: Հենց դա են պնդում միջազգային միջնորդներն ու հայկական կողմը: Լեռնային Ղարաբաղի ստատուսն Ադրբեջանը չի որոշում, այլ միջազգային հանրությունը` հաշվի առնելով ու հիմնվելով Արցախի ժողովրդի կամքի վրա, եւ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Ի դեպ, այդ մասին նշում է ոչ միայն հայկական կողմը, այլեւ Մինսկի խմբի համանախագահները եւ համանախագահ երկրների ներկայացուցիչները»,- ասել է Շարմազանովը:
Նշենք, որ Ադրբեջանի Մեջլիսի փոխնախագահ Զիաֆետ Ասկերովը ավելի վաղ հայտարարել էր, թե ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է լուծվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: «Ադրբեջանը թույլ չի տա արհեստականորեն հայկական երկրորդ պետություն ստեղծել իր տարածքում: Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական հող է: Մենք պատրաստ ենք Լեռնային Ղարաբաղին ամենաբարձր ինքնավարության ստատուս տալ` Ադրբեջանի կազմում: Դա մեր անփոփոխ դիրքորոշումն է»,- հայտարարել էր նա:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58