ՀՀԿ պատգամավորի թեկնածու, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան հարթակում հրապարակել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի կողմից համատեղ ընդունված ցուցումների փաստաթղթի հղումը, որտեղ մատնանշվում են այն սահմանումները, թե որ դեպքերն են վարչական ռեսուրսի կիրառում համարվում ընտրական գործընթացներում:
Tert.am-ի հետ զրույցում Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ արդեն երկու օր է՝ ինքը ներկայացրել է նշյալ միջազգային չափորոշիչները, որի մանրամասներին կարելի էր ծանոթանալ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան այն դիտարկումներին, թե քարոզարշավին նախորդող ժամանակահատվածում մարզեր այցելելով, ինքը միջազգային չափորոշիչներով չարաշահում է վարչական ռեսուրսը, հորդորեց հրապարակել այդ միջազգային չափորոշիչները: Այսօր ևս նա լրագրողներին հիշեցրեց միջազգային չափորոշիչները հրապարակելու մասին. «Եկեք հրապարկենք չափանիշները, տեսնենք, որ մերկապարանոց հայտարարություններ չլինեն»,-նշել էր Փաշինյանը:
Ըստ նշված փաստաթղթի՝ ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսների չարաշահումը պետք է դիտարկվի ավելի երկարաժամկետ կտրվածքում, քան նախատեսված ազգային օրենսդրությամբ է, մասնավորապես՝ 13-րդ կետում նշվում է. «Վարչական ռեսուրսների չարաշահումը դիտարկում է ոչ միայն բուն քարոզարշավի շրջանում, այլև ընտրական զարգացումների ողջ ժամանակահատվածում»:
Բացի այդ, նույն ցուցումների տարբեր կետեր վերաբերում են վարչական ռեսուրսի չարաշահման կանխարգելմանը, որտեղ նշվում է, որ պետական պաշտոնատար անձինք չպետք է օգտագործեն պաշտոնական միջոցառումներն իրենց քարոզարշավի համար, անկախ նրանից, թե քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է, թե ոչ:
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01