Ես մտահոգ եմ եղել և՛ 5 տարի առաջ, և՛ 10 տարի առաջ, և՛ մտահոգ եմ այսօր:
Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով նման դիտարկում արեց ԱԺ փոխնախագահ, խորհրդարանական ընտրություններին մասնակցող Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը:
«Բայց եթե 5 կամ 10 տարի առաջ ես մտահոգ էի, որովհետև ունեի իշխանություն և պատասխանատվություն, և ինձնից կար շատ սպասելիք, որոնց մի մասը արդարացվել է, մի մասը՝ ոչ, ապա այսօր մտահոգ եմ, որովհետև այս 7 ամիսների ընթացքում տեսնում եմ լուրջ մարտահրավերներ մեր պետության, մեր ազգի, մեր հոգևոր և ազգային արժեքների նկատմամբ»,- ասաց նա:
Շարմազանովը, հարց ուղղելով նոր իշխանություններին, թե նոր Հայաստան եք հռչակում, որ ասեք, թե ձեզնից առաջ ոչ մի լավ բան չի եղել ու մտահոգ չլինենք, նշեց. «Մտահոգ ենք: Ձեր նշած «նոր Հայաստանում» որևէ լուրջ զենքի մատակարարում Հայաստանի բանակին չի եղել»,- ասաց նա՝ նշելով, որ այդ մասին ասվել է հրապարակային, և դա մտահոգիչ է:
Էդուարդ Շարմազանովը նաև հարց բարձրացրեց՝ մտահոգվելու չէ՞, որ մսամթերքը, բանջարեղենը, առաջին անհրաժեշտության ապրանքները մի քանի անգամ թանկացել են: «Նայե՛ք գները մայիսին և այսօր: Թե՞ մեր ժողովուրդը միայն բանան պետք է ուտի: Մեռան աչքներս կոխելով, որ բանանն էժանացել է: Նույնիսկ ժողովուրդը նման կատակ է անում, ասում է, որ ամանորից հետո կարող ենք սառնարանի դռները բացել, միայն «դուխով» գլխարկ տեսնենք: Դուխով գլխարկով, պարո՛ն վարչապետ, ժողովրդին չես կերակրի: Մտածի՛ր տնտեսությունը զարգացնելու մասին: Քայլերթը լավ է ստացվում, ինչ խոսք, բայց տնտեսություն պետք է զարգացնես»,- նշեց նա:
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01