«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարոզարշավը մեկնարկեց Ազգային ժողովի բակից ասուլիսով: Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը նշեց, որ հատուկ խորհուրդ կա քարոզարշավը ԱԺ բակից սկսելու մեջ:
«Վերջապես մեր քաղաքացիական պայքարի այն հանգրվանում ենք, որ կարողանում ենք մասնակցել ԱԺ ընտրություններին։ Ընտրություններ, որ չնայած իրենց բազմաթիվ թերություններին և բացթողումներին, շատ հուսադրող են և խոստանում են լինել լեգիտիմ, ինչպես նաև զգալի չափով արտացոլել մեր ժողովրդի կամքը», -մանրամասնեց նա: Ինչպես հայտարարել էր Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը ևս ընդգծեց, որ առաջիկա խորհրդարանը պատկերացնում են որպես անցումային խորհրդարան, երկու տարի հետ կրկին արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կլինի:
«Նախատեսում ենք, որ այդ ընթացքում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն, և հենց դրա հիմքով պետք է լինեն նոր, արտահերթ ընտրություններ», - նշեց Ավետիսյանը։ Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, թե արդյոք ՊՊԾ գունդը գրավելը չի կարող բացասական ազդեցություն ունենալ իրենց վարկանիշի վրա, Վարուժան Ավետիսյանը հիշեցրեց, որ այդ օրերին անգամ BBC-ն հարցում էր կատարել և չէր գտել մի քաղաքացի, որ կասի, թե իրենք ահաբեկիչ են:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» կուսակցության 174 հոգանոց ցուցակի եռյակում են Վարուժան Ավետիսյանը, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, Գարեգին Չուգասզյանը:
20:45
20:19
19:37
17:51
17:33
17:15
16:58
16:45
16:29
16:13
15:53
15:12
14:48
14:34
14:09
13:53
13:38
13:15
13:02
12:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45