Վերջին 6-7 ամիսներին կատարվել են քայլեր, որոնք պետք է մտահոգվելու առիթ տան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
«Ես չեմ ուզում ավելորդ երեսպաշտություն անել, բայց ուզում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի մտահոգված լինի առկա խնդիրներով: Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից փառահեղ քննադատություն կա ուղղված ՀՀԿ-ին: Եթե լավն է, լավ քայլ է, դրա մասին չի խոսվում, եթե թերություն կա, ապա պետք է սևացնել, չափազանցնել, ծայրահեղականացնել: Փառահեղ քննադատություն է առ Հանրապետական»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը:
Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ ապագայի մասին շենշող խոստումներ են արվում՝ լավ եք ապրելու, աշխատավարձեր, թոշակներ են բարձրացվելու:
«Խոստումներ կան, որոնք չեն կատարվել ու չեն էլ կատարվելու: Կարելի՞ էր մի փուլում ասել, որ այն ժամանակ ճիշտ չենք արել, որ քննադատել ենք: Ու խոստումներ կան, որոնք բարի ցանկության պես են հնչում՝ կբարձրանա այսքան աշխատավարձ, տեղի կունենա այսինչը և չկա ուղին՝ ինչպես պետք է կատարվեն այս խոստումները: Երբեմն, երբ բացահայտվում է ուղին, թե ինչպես պետք է դրանք կատարվեն, ավելի մտահոգիչ է դառնում»,- նշեց Ա. Հովհաննիսյանը:
ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ իրենք պատրաստակամ են պահպանելու ազգայինը: Նա շեշտեց՝ կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը իրենց իդենտիֆիկացնեն որպես իշխանություն, որովհետև այլևս ընդդիմություն չեն, պատասխանատու են բոլոր նրանց համար, ովքեր ձայն են տալու նաև ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին: «Ում էլ ձայն տան քաղաքացիները՝ իշխանություն չեն ընտրելու:
Արփինե Հովհաննիսյանը շեշտեց, որ այս արագության մեջ նկատելի չեն շատ մանրուքներ, իսկ «սատանան մանրուքների մեջ է»: «Անորոշությունը պետք է մտահոգի յուրաքանչյուրիս, մենակ մեզ չէ, մենք բոլորս ենք այստեղ ապրում»:
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01